top of page
logo only.png

ՀԱՅ ՎԻՐՏՈՒՈԶՆԵՐ

միջազգային ակադեմիա-փառատոն

2026թ. մարտի 26 - ապրիլ 4 | Երևան, Հայաստան

Ակադեմիա-փառատոնի մասին

«Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոնը «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի բացառիկ կրթամշակութային նախագիծն է՝ 13–22 տարեկան պատանի և երիտասարդ երաժիշտների համար: Ակադեմիայի շրջանակում 10 օր շարունակ Հայաստան ժամանած շուրջ 20 անվանի արտիստներ և պրոֆեսորներ պատանի երաժիշտների համար անցկացնելու են մոտ 300 վարպետության դասեր, ինչպես նաև պանելային քննարկումներ: ​

​

Ակադեմիա-փառատոնի շրջանակում ամեն երեկո տեղի կունենան համերգներ՝ ակադեմիայի մասնակիցների և դասավանդող երաժիշտների մասնակցությամբ՝ ստեղծելով բացառիկ ստեղծագործական երկխոսություն և ամրապնդելով Երևանի դիրքը միջազգային երաժշտական քարտեզում։ Փառատոնը նաև հանդիսանում է Հայաստանի մշակութային դիվանագիտության ու զբոսաշրջության կարևոր խթան՝ միավորելով միջազգային երաժիշտներին, դասական երաժշտության սիրահարներին՝ դարձնելով Հայաստանը արվեստի և մշակույթի կենդանի և ծաղկուն կենտրոն։

Մեր պրոֆեսորները

Կորդելիա Հոֆեր

Դաշնամուր I Ավստրիա

Ստանիսլավ Սոլովյով

Դաշնամուր I Ռուսաստան

Սեդրիկ Պեշյա

Դաշնամուր I Ֆրանսիա/Շվեյցարիա

Մարիաննա Շիրինյան

Դաշնամուր I Հայաստան/Դանիա

Էսթեր Հաֆֆներ

Ջութակ I Ավստրիա/Դանիա/Հունգարիա

Սերգեյ Օստրովսկի

Ջութակ I Շվեյցարիա

Աննա Թիգարտեն

Ջութակ/Ալտ I Գերմանիա/Լատվիա

Միքայել Հախնազարյան

Թավջութակ I Հայաստան/Գերմանիա

Դենիս Սևերին

Թավջութակ I Շվեյցարիա

Ռազվան Սումա

Թավջութակ I Ռումինիա

Դրագան Ջորջևիչ

Թավջութակ I Սերբիա

Հանս Շտոկհաուզեն

Կոնտրաբաս |  Գերմանիա

Լուիզա Սելլո

Ֆլեյտա I Իտալիա

Միշել Լեթիեկ

Կլարնետ I Ֆրանսիա

Մարիա Կիարա Բինյոցցի

Ֆագոտ I Իտալիա

Տրիստան Արագո

Գալարափող I Ֆրանսիա

Ալեքս Էլիա

Շեփոր I Նիդերլանդներ/Իտալիա

Կորյուն Ասատրյան

Սաքսոֆոն I Հայաստան/Գերմանիա

Ֆերնանդո Արիաս

Հարվածային գործիքներ I Իսպանիա

Զանգահարել

+37411232113

Էլ. հասցե

Հետևել մեր նորություններին

  • Facebook
  • YouTube
  • LinkedIn

- կրթաթոշակ - տաղանդներ - երաժշտություն - ապագա

© since 2019 by Music for Future Foundation

bottom of page