top of page
av logo arm (3).png

 

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ԵՒ ՍՈՎՈՐՈՂ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ 
 

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը ս․/թ․ մարտի 22-ից ապրիլի 6-ը Երևանում անց է կացնելու «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոնը 10-23 (մարտի 22-ի դրությամբ) տարեկան պատանի և երիտասարդ երաժիշտների համար։

​

Ակադեմիա-փառատոնին կարող են մասնակցել

ՀՀ երաժշտական դպրոցների, քոլեջների, Երևանի պետական կոնսերվատորիայի և վերջինիս մասնաճյուղի պատանի երաժիշտները՝ հետևյալ մասնագիտություններով՝ ջութակ, ալտ, թավջութակ, կոնտրաբաս, ֆլեյտա, հոբոյ, կլարնետ, ֆագոտ, գալարափող, շեփոր, տրոմբոն, սաքսոֆոն, հարվածային գործիքներ (նվագախմբային հարվածային դասական գործիքներ) և դաշնամուր։

​

Ակադեմիա-փառատոնը ներառում է՝
 

  • Ակտիվ և պասիվ վարպետության դասեր

  • Դասախոսների և ակադեմիայի մասնակիցների համատեղ համերգներ

  • Պանելային քննարկումներ Ակադեմիայի դասախոսների և ոլորտի մասնագետների մասնակցությամբ

  • Ծանոթացում և շփում ճանաչված երաժիշտների և պրոֆեսորների հետ։
     

Ակադեմիայի վարպետության դասերին պասիվ մասնակցությունը բաց է՝ նախապես գրանցվելու պայմանով (գրանցման հղումը կակտիվանա դասերին ընդառաջ):

​

​​​​​​Ակադեմիայի բոլոր ակտիվ մասնակիցները պարտավոր են ներկա գտնվել Ակադեմիա-փառատոնի բոլոր համերգներին և պանելային քննարկումներին։ 

​

Ակադեմիա-փառատոնի ավարտին բոլոր ակտիվ մասնակիցները ստանալու են մասնակցության վկայականներ։

​

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ ԵՎ ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

​​

Ակադեմիա-փառատոնին մասնակցելու համար անհրաժեշտ է առցանց տարբերակով ներկայացնել․

 

  • Դիմում-հայտ՝ լրացված դիմորդի կամ անչափահասների դեպքում՝ ծնողի կողմից։
     

  • Տեսաձայնագրություն (վիդեոձայնագրություն)՝ YouTube-յան հղման տեսքով, որտեղ դիմորդը հանդես է գալիս ազատ ծրագրով, որն իր կարծիքով լավագույնս ներկայացնում է իրեն՝ որպես առաջադրված թեկնածուի։ Ներկայացվող ծրագիրը չպետք է լինի մոնտաժված, իսկ տևողությունը պետք է լինի նվազագույնը 2 րոպե։ Եթե ստեղծագործություը պահանջում է նվագակցություն, ապա պետք է հանդես գալ նվագակցությամբ։ Տեսաձայնագրությունը պետք է լինի դիմելուց առավելագույնը երեք ամիս վաղեմության։ 
     

  • Ծրագիր՝ երեք վարպետության դասերի  համար՝ առաջնորդվելով սույն կարգին կից վարպետության դասերի համար սահմանված ծրագրային պահանջներով։ Եթե ակտիվ մասնակիցը վարպետության դասերին ներկայանա այնպիսի ծրագրով, որը չի համապատասխանում իր հայտում նշված ծրագրին, ապա դասախոսը իրավունք ունի չանցկացնել դասը, և մասնակցության վճարը ենթակա չէ հետ վերադարձի։ 
     

  • Դիմորդի անձնագիր կամ չունենալու դեպքում՝ ծննդյան վկայական։
     

  • Տեղեկանք երաժշտական կրթական հաստատությունից՝ առ այն, որ դիմորդը սովորում է տվալ հաստատությունում՝ նշելով մասնագիտությունը և դասարանը/կուրսը։

 

Տեսաձայնագրությունները դիտարկվելու են ակադեմիայի դասախոսների կողմից, որոնք ընտրելու են այն դիմորդներին, ովքեր կմասնակցեն ակադեմիա-փառատոնին։

 

Հայաստանում բնակվող և սովորող դիմորդների համար Ակադեմիա-փառատոնին մասնակցելու վճարը  կազմում է 200,000 ՀՀ դրամ։ Ակադեմիա-փառատոնին դիմելիս մասնակցության վճարը կատարելու անհրաժեշտություն չկա։ Մասնակցության վճարն անհրաժեշտ է կատարել տեսաձայնագրությունների ունկնդրումների արդյունքում՝ հիմնադրամի կողմից դիմորդի մասնակցության վերաբերյալ դրական պատասխան ստանալուց հետո՝  7 աշխատանքային օրվա ընթացքում։ 

 

Տեսաձայնագրությունների հիման վրա մասնակցության վերաբերյալ արդյունքները ուղարկվելու են դիմորդի հայտում նշված էլ․ փոստին։

 

Հայաստանում բնակվող և սովորող դիմորդների համար մասնակցության վճարը հնարավոր է կատարել բանկային փոխանցումով՝ հետևյալ բանկային ռեկվիզիտներով․

 

Ստացող՝ «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամ

ՀՎՀՀ՝ 02648883

Բանկ՝ Կոնվերս Բանկ ՓԲԸ

Հաշվեհամար՝ 19300706897900 (ՀՀ դրամ)

 

Վճարում կատարելիս նպատակ դաշտում պետք է նշել՝  Մասնակցի անուն-ազգանուն և Ակադեմիա-փառատոնի մասնակցության վճար։ Վճարման կտրոնը անհրաժեշտ է ուղարկել scholarship@m4f.foundation էլ․ փոստի հասցեին՝ նամակի վերնագրի դաշտում նշելով Մասնակցի անուն-ազգանունը և Ակադեմիա-փառատոնի մասնակցության վճար։ Դիմորդի մասնակցության վերաբերյալ դրական պատասխան ստանալուց հետո՝  7 աշխատանքային օրվա ընթացքում վճարման կտրոնը չստանալու դեպքում՝ դիմորդը չի կարողանալու մասնակցել Ակադեմիա-փառատոնին։ 

 

Մասնակցության վճարը ենթակա է հետ վերադարձի մասնակցին միայն ակադեմիա-փառատոնի չեղարկման դեպքում։ 

 

Եթե ակտիվ մասնակիցը բաց է թողնում իր վարպետության դասը/համերգը անձնական պատճառներով, ապա նրա համար լրացուցիչ դաս/ելույթ չի կազմակերպվում, և մասնակցության վճարը ենթակա չէ հետ վերադարձի։ 

 

Եթե ակտիվ մասնակիցը վարպետության դասերին ներկայանում է այնպիսի ծրագրով, որը չի համապատասխանում իր հայտում նշված վարպետության դասերի համար ծրագրին, ապա դասախոսը իրավունք ունի չանցկացնել դասը, և մասնակցության վճարը ենթակա չէ հետ վերադարձի։ 

 

Պասիվ մասնակցությունը վարպետության դասերին որպես ազատ ունկնդիր անվճար է՝ նախապես գրանցվելու պայմանով (գրանցման հղումը կակտիվանա դասերին ընդառաջ):

 

​

ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍԵՐ

Ակադեմիա-փառատոնի շրջանակում յուրաքանչյուր մասնակից հնարավորություն կունենա ստանալ 3 վարպետության դաս (յուրաքանչյուր դասը՝ 45 րոպե տևողությամբ), որոնք վարելու են միջազգային ճանաչում ունեցող հայտնի երաժիշտներ և դասախոսներ։ 

​

Կազմակերպիչները ինքնուրույն են որոշում դասախոս-աշակերտ բաշխումը՝ ելնելով տվյալ դասախոսի ազատ ժամերից։

​

Վարպետության դասերի շրջանակում ակտիվ մասնակիցը պարտավոր է ներկայանալ դասին նվագակցողի հետ, եթե ներկայացվելիք ստեղծագործությունը պահանջում է նվագակցություն:Հիմնադրամը կարող է տրամադրել նվագակցող առանձին վճարային հիմունքով։

​

Վարպետության դասերն անց են կացվելու անգլերեն (որոշ դեպքերում՝ հայերեն/ռուսերեն) լեզվով՝ կախված դասախոսի ազգությունից։ Հիմնադրամը չի տրամադրում թարգմանիչ։ Մասնակիցները պետք է ունենան անգլերենի և ռուսերենի բանավոր խոսքի բավարար մակարդակ՝ դասախոսներին հասկանալու և իրենց մտքերն արտահայտելու համար։

​

Մասնակիցներին չի թույլատրվում կատարել տեսանկարահանում, լուսանկարահանում և ձայնագրություն վարպետության դասերի ընթացքում: 

​

Եթե Ակադեմիայի անցկացման ընթացքում մասնակիցը բաց է թողնում իր վարպետության դասը անձնական պատճառներով, ապա նրա համար լրացուցիչ դաս չի կազմակերպվում, և հիմնադրամը կարող է որոշում ընդունել նշված դասը անցկացնել այլ մասնակցի հետ: 

_MG_0051_edited.jpg

ՀԱՄԵՐԳՆԵՐ

Ակադեմիա-փառատոնի շրջանակում կազմակերպվելու են համերգներ՝ ակադեմիայի դասախոսների և ակադեմիայի ակտիվ մասնակիցների մասնակցությամբ։

​

Համերգի մասնակիցներին ընտրելու են դասախոսները՝ ելնելով վարպետության դասերից։ Դասախոսների ընտրությունը ենթակա չէ բողոքարկման։

​

Համերգին մասնակիցը պետք է ներկայանա նույն ծրագրով, որը ներկայացնում է վարպետության դասերի ընթացքում։

​

Համերգային ելույթի համար մասնակիցն ինքն է ապահովում իր նվագակցությունը (եթե ստեղծագործությունը կատարվում է նվագակցությամբ): Հիմնադրամը կարող է տրամադրել նվագակցող առանձին վճարային հիմունքով:

​

Ըստ դասախոսի ցանկության՝ ի հավելումն համերգային հիմնական ծրագրի, համերգի ժամանակ մասնակիցները կարող են նաև ելույթ ունենալ անսամբլային կազմով:​

​

A85A1801.JPG

ՊԱՆԵԼԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ

Ակադեմիա-փառատոնի շրջանակում կազմակերպվելու են պանելային քննարկումներ՝ ակադեմիայի դասախոսների և Հայաստանի ոլորտային մասնագետների մասնակցությամբ, որոնք անդրադառնալու են երիտասարդ երաժիշտների մասնագիտական զարգացմանը, երաժշտական կրթությանը, կատարողական գործունեությանը և միջազգային մասնագիտական միջավայրում ինտեգրման հնարավորություններին։ Պանելային քննարկումները անցկացվելու են անգլերեն, ռուսերեն և հայերեն լեզուներով՝ կախված խոսնակներից։ Օտար լեզվից հայերեն թարգմանություն չի տրամադրվելու։​

​​​

Z03_7290_resized.jpg

ՈՒՂԵԿՑՈՂ ԱՆՁԻՆՔ ԵՎ ՆՎԱԳԱԿՑՈՂՆԵՐ
​​

  • Բոլոր անչափահաս մասնակիցներին պետք է ուղեկցեն չափահաս ուղեկցող անձինք (ծնող/ խնամակալ/բարեկամ/ուսուցիչ/նվագակցող)։

  • Ուղեկցող անձինք մասնակցում են վարպետության դասերին՝ որպես պասիվ ունկնդիր։

  • Ակադեմիա-փառատոնի կազմակերպիչները պատասխանատվություն չեն կրում մասնակիցների և ուղեկցող անձանց կյանքի, առողջության, անձնական իրերի և երաժշտական գործիքների համար։

  • Վարպետության դասերի ակտիվ մասնակիցները և համերգներին ելույթ ունենալու համար ընտրված մասնակիցները պետք է ներկայանան իրենց նվագակցողի հետ (եթե ստեղծագործությունը կատարվում է նվագակցությամբ)։ Հիմնադրամը կարող է տրամադրել նվագակցող առանձին վճարային հիմունքով:

​

ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ

​

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը իրավունք ունի մշակել դիմորդի տրամադրած տեղեկատվությունը և անձնական տվյալները: Սույն կարգով դիմորդը/մասնակիցը/իր օրինական ներկայացուցիչը տրամադրում է իր համաձայնությունը իր անձնական տվյալների մշակման համար:

 

Բոլոր վարպետության դասերը, համերգները և միջոցառումները կարող են տեսանկարահանվել, լուսանկարահանվել, ձայնագրվել կամ ուղիղ եթերով հեռարձակվել «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի և նրանց գործընկերների կողմից։

​

Հիմնադրամը իրավունք ունի ոչ առևտրային նպատակներով օգտագործել, տարածել, իր գործընկերներին փոխանցել ակադեմիա-փառատոնի իրականացման շրջանակներում և/կամ դրա առնչությամբ մասնակցի մասնակցությամբ կատարված լուսանկարները, աուդիո նյութերը և տեսանյութերը, այլ ռեսուրսները, ինչպես նաև սոցիալական հարթակներում տեղադրված և նրա մասնագիտական գործունեությանը վերաբերող ցանկացած ռեսուրս: Նման բոլոր նյութերի տնօրինման իրավունքները պատկանում են բացառապես «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամին։ 
 

_MG_1401.JPG

​​​Դիմում-հայտ ներկայացնելով՝ դիմորդը և նրա օրինական ներկայացուցիչը համաձայն են «Հայ Վիրտուոզներ» 2027թ․ ակադեմիա-փառատոնի մասնակցության կարգում նշված բոլոր պայմաններին։

 

Հայտերն ընդունվում են առցանց՝ մինչև նոյեմբերի 30-ը ներառյալ՝ սեղմելով «Լրացնել դիմում-հայտը» կոճակը։

​

Ծրագրային պահանջներ վարպետության դասերի համար

external-file_edited.jpg

Զանգահարել

Էլ. հասցե

Հետևել մեր նորություններին

  • Facebook
  • YouTube
  • LinkedIn

- կրթաթոշակ - տաղանդներ - երաժշտություն - ապագա

© since 2019 by Music for Future Foundation

bottom of page