«ՀԱՅ ՎԻՐՏՈՒՈԶՆԵՐ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱ-ՓԱՌԱՏՈՆ 2027
Ծրագրային պահանջներ վարպետության դասերի համար

ՋՈՒԹԱԿ
10-15տ․ դիմորդներ
● Փոքր կոնցերտ՝ տարիքին համապատասխան
● Պիես
● Գ․ Ֆ․ Տելեման, Մեկ ֆանտազիա 12 Fantasias for Violin without Bass, TWV 40:14-25 շարքից (ցանկալի է)
● Յ․ Ս․ Բախ (պարտիտի որևէ մաս/եր)
● Էտյուդներ և գամմաներ (ամբողջական` տերցիաներով, սեքստաներով, օկտավաներով, երկար և կարճ արպեջոներով)
16-23տ․ դիմորդներ
● Խոշոր երաժշտական ձևի ստեղծագործություն (կոնցերտ ամբողջությամբ, կամ 1-ին մաս, կամ 2-րդ և 3-րդ մասեր)
● Սոնատ ջութակի և դաշնամուրի համար (օրինակ՝ Մոցարտ, Բեթհովեն, Շուբերտ, Շուման, Բրամս կամ այլ կոմպոզիտորներ)
● Բախ (սոնատ կամ պարտիտ՝ ամբողջությամբ կամ մասեր)
● Կապրիս
● Վիրտուոզ ստեղծագործություն

ԱԼՏ
10-16տ․ դիմորդներ
● Ընտրությամբ (ներքոնշյալ երեքից մեկը, կամ ավելին՝ ըստ ցանկության)
Դասական կամ ռոմանտիկական կոնցերտ (1-ին կամ 2-րդ և 3-րդ մասեր)
Դասական կամ ռոմանտիկական սոնատ (1-ին կամ 2-րդ և 3-րդ մասեր)
Վիրտուոզ պիես
● Ազատ ընտրությամբ պիես
17-23տ․ դիմորդներ
● Ընտրությամբ (ներքոնշյալ երեքից մեկը, կամ ավելին՝ ըստ ցանկության)
Դասական կամ ռոմանտիկական կոնցերտ (1-ին կամ 2-րդ և 3-րդ մասեր)
Դասական կամ ռոմանտիկական սոնատ (1-ին կամ 2-րդ և 3-րդ մասեր)
Վիրտուոզ պիես
● Յ․ Ս․ Բախ (պարտիտի կամ սոնատի որևէ մաս/եր)
● Ազատ ընտրությամբ պիես

ԹԱՎՋՈՒԹԱԿ
10-15տ․ դիմորդներ
● Մեկ էտյուդ
● Մեկ վիրտուոզ ստեղծագործություն
● Դասական սոնատի մեկ մաս
16-23տ․ դիմորդներ
● Մեկ էտյուդ կամ Կապրիս (Պոպեր կամ Պիատի)
● Դասական կամ ռոմանտիկական սոնատի մեկ մաս
● Կոնցերտի մեկ մաս

ԿՈՆՏՐ ԱԲԱՍ
● Ընտրությամբ (ներքոնշյալ երեքից մեկը, կամ ավելին՝ ըստ ցանկության)
Կոնցերտի որևէ մաս
Սոնատի որևէ մաս
Պիես, և
● Ազատ ընտրությամբ ստեղծագործություն

ՖԼԵՅՏԱ
10-14տ․ դիմորդներ
● Վ․ Ա․ Մոցարտ, Ռոնդո ռե-մաժոր K184
● Լ. Գան, Անդանտե և Սկերցո կամ Գ. Ֆոռե, Ֆանտազիա
● Գ․ Ֆ․ Տելեման, Մեկ ֆանտազիա 12 Fantasias for Flute without Bass, TWV 40:2-13 շարքից
15-23տ․ դիմորդներ
● Վ․ Ա․ Մոցարտ, Կոնցերտ ֆլեյտայի համար սոլ-մաժոր, K.313/285c կամ Կոնցերտ ֆլեյտայի համար ռե-մաժո ր, K.314/285d (առաջին մաս կամ ամբողջությամբ)
● Լ. Գան, Անդանտե և Սկերցո կամ Գ. Ֆոռե, Ֆանտազիա
● Ջ. Էնեսկու, Կանտաբիլե և պրեստո

ՀՈԲՈՅ
Սկսնակ հոբոյահարներ (ուսուցման 1-4-րդ տարիներ)
● Կ․ Սալվիանի, էտյուդներ, գիրք 1 - պատրաստել երկու էտյուդ
● Մեկ բարոկկո սոնատի դանդաղ մաս (օրինակ՝ Գ․ Ֆ․Հենդել, Կ․ Ֆ․ Էմ․ Բախ, Յ․ Ս․ Բախ, Գ․ Ֆ․Տելեման)
● Դասական պարզ կոնցերտի մեկ մաս (օրինակ՝ Լ․ Ա․ Լեբրեն, Ֆ․ Ա․ Հոֆմայստեր, Յ․ Ֆիալա)
Միջին մակարդակի ուսանողներ (ուսուցման 4 և ավելի տարիներ)
● Ֆ․ Ֆերլինգ էտյուդներ - պատրաստել մեկ դանդաղ և մեկ արագ էտյուդ՝ մեկը մաժոր, մյուսը՝ մինոր
● Մեկ բարոկկո սոնատի դանդաղ մաս (օրինակ՝ Գ․ Ֆ․Հենդել, Կ․ Ֆ․ Էմ․ Բախ, Յ․ Ս․ Բախ, Գ․ Ֆ․Տելեման)
● Դասական կոնցերտի առաջին մաս (օրինակ՝ Յ. Հայդն, Լ. Մոցարտ, Վ․ Ա․ Մոցարտ՝ ուսանողի կարողություններին համապատասխան)
Առաջադեմ ուսանողներ (բարձրագույն մասնագիտական մակարդակ)
● Ժ. Ժիյե, Էտյուդներից որևէ մեկը (ազատ ընտրությամբ)
● Մեկ Բարոկկո մենանվագ ստեղծագործություն (օրինակ՝ Յ․ Ս․ Բախ Պարտիտ; Գ․ Ֆ․ Տելեման Մեկ ամբողջական ֆանտազիա 12 Fantasias for Flute without Bass, TWV 40:2-13 շարքից )
● Մեկ բարոկկո սոնատ
● Խոշոր կոնցերտի կամ սոնատի առաջին մաս (օրինակ՝ Ֆ․ Պուլենկ, Հ․ Դյուտիյո, Կ․ Սեն-Սանս)
● Սիմֆոնիկ նվագացանկից երեք նվագախմբային բարդություն (օրինակ՝ Յ․ Բրամս, Ռ․ Շտրաուս, Ջ․ Ռոսսինի)

ԿԼԱՐՆԵՏ
10-15տ․ դիմորդներ
● Երգեցիկ և մեղեդային ստեղծագործություն (Կանտիլենա)
● Վիրտուոզ և արագաշարժ ստեղծագործություն (Տեխնիկական)
● Էտյուդ
● Ազատ ընտրությամբ ստեղծագործություն
16-23տ․ դիմորդներ
● Երգեցիկ և մեղեդային ստեղծագործություն (Կանտիլենա)
● Վիրտուոզ և արագաշարժ ստեղծագործություն (Տեխնիկական)
● Դասական կամ ռոմանտիկական կոնցերտ (օրինակ՝ Վ․ Ա․ Մոցարտի կամ Կ․ Մ․ Վեբերի կոնցերտի 1-ին մաս)
● Ազատ ընտրությամբ ստեղծագործություն

ՖԱԳՈՏ
14-18տ․ դիմորդներ
● Գամմաներ մինչև 4 ալտերացիայի նշան
● Էտյուդներ (ընտրությամբ՝ մեկը կամ ավելին)
o Յ․ Վեյսսենբորն - 1,2 տետրներ, Կլինգ - համար 8-22, Բ․ Շեֆեր - Էտյուդ B-dur, Դյուվերնուա - Էտյուդ C-dur.
● Խոշոր երաժշտական ձևի ստեղծագործություն (առնվազն մեկ մաս կամ ամբողջությամբ)
o Ա․ Վիվալդի - 38 Կոնցերտներ (օրինակ՝ ռե-մինոր Հ. 5, Ֆա-մաժոր Հ. 8, սոլ-մինոր Հ. 11, Դո-մաժոր Հ.17, սոլ-մինոր Հ. 23), Յ․ Վ․ Հերտել - Կոնցերտ լա-մինոր
● Սոնատներ (ընտրությամբ՝ մեկը կամ ավելին)
o Յ․ Գայար - 6 Սոնատներ, Ժ․ Բուասմորտյե - Սոնատ ռե-մինոր, Սյուիտ
● Նվագախմբային բարդություններ
o Ֆ․ Շուբերտ, Անավարտ սիմֆոնիա
o Ա․ Դվորժակ, Սիմֆոնիա - թ․ 8,9
o Ֆ․ Մենդելսոն, Իտալական սիմֆոնիա
19-23տ․ դիմորդներ
● Բոլոր գամմաները՝ դոմինանտ սեպտի
արպեջիոները ներառյալ
● Էտյուդներ (ընտրությամբ՝ մեկը կամ ավելին)
o Լ. Միլզե - I, II տետրեր, Լ. Արմանդո Օլիվա - 10 studi melodici (10 մեղեդային էտյուդներ), Ն. Գատտի - Էտյուդներ - 4-16, Լ. Օրսելլի - Էտյուդ - թ․ 5,10,14,18
● Խոշոր երաժշտական ձևի ստեղծագործություն (առնվազն մեկ մաս կամ ամբողջությամբ)
o Յ. Ք. Բախ - Կոնցերտ Մի-բեմոլ-մաժոր, Սի-բեմոլ-մաժոր, Վ․ Ա․ Մոցարտ - Կոնցերտ Սի-բեմոլ-մաժոր K․191, Կ․ Մ․ Վեբեր - Կոնցերտ Ֆա-մաժոր, Անդանտե և հունգարական ռոնդո; Ֆ․ Բեռվալդ - Konzertstück, Յ․ Հումմել - Կոնցերտ Ֆա-մաժոր, Ջ․ Ռոսսինի - Փորձարարական Կոնցերտ, Հ․ Վիլլա-Լոբոս - Ciranda das sete notas, O. Նուսսիո - Արիետտա և վարիացիաներ Պերգոլեզիի թեմայով, Ֆ. Դավիդ- Կոնցերտինո
● Սոնատներ (ընտրությամբ՝ մեկը կամ ավելին)
o Յ․ Ֆաշ - Սոնատ Ֆա-մաժոր, Ջ․ Բերտոլի - Սոնատներ Լա-մաժոր, ռե-մինոր, Լ․ Մերչի - Սոնատ Դո-մաժոր, Գ․ Ֆ․ Տելեման - Սոնատ ֆա-մինոր, Պ․ Հինդեմիտ - Սոնատ, Ա. Տանսման - Սոնատինա
● Նվագախմբային բարդություններ
o Մ․ Ռավել, Դաշնամուրային Կոնցերտ սոլ-մաժոր բոլոր մասերը, Բոլերո
o Ի․ Ստրավինսկի, «Գարուն սրբազան», «Պուլչինելլա»
o Վ․ Ա․ Մոցարտ, «Ֆիգարո» ուվերտյուր
o Լ․ Բեթհովեն, Սիմֆոնիաներ թ․1-9, Ջութակի կոնցերտ, Դաշնամուրի կոնցերտ թ․ 5
o Յ․ Բրամս, Սիմֆոնիաներ թ․ 1-4
o Ռ․ Շտրաուս, Սիմֆոնիկ պոեմներ
o Ա․ Խաչատրյան - հատվածներ «Գայանե» բալետից

ԳԱԼԱՐԱՓՈՂ
Սկսնակ աշակերտներ (ուսումնառության առաջինից երրորդ տարիներ)
● Մեկ էտյուդ՝ գրված ի սկզբանե գալարափողի համար (ոչ փոխադրում) + տեխնիկական վարժություններ (գամմա, ճկունություն...)
● Ազատ ընտրությամբ՝ մեկ դյուրին (հեշտ) ստեղծագործություն՝ գրված ի սկզբանե գալարափողի (ոչ փոխադրում) համար
Երաժշտական դպրոցի կատարելագործվող աշակերտներ (4 տարի և ավելի կատարողական փորձ ունեցող)
● Մեկ պիես (գրված ի սկբանե գալարափողի համար) մենանվագ կամ դաշնամուրի ուղեկցությամբ
օրինակ՝ Վ․ Ա․ Մոցարտ - Կոնցերտ թ․ 1, Կոնցերտ թ․ 3, Շ․ Գունո - 6 Մեղեդիներ, Ֆ. Շտրաուս - Նոկտյուրն, Կ․ Սեն-Սանս - Ռոմանս Ֆա-մաժոր, Կոնցերտային պիես (առաջին և երկրորդ մասեր), Ռ․ Գլիեր - 4 Պիեսներ, Լ․ Բեթհովեն – Սոնատ, և այլն
● Երկու էտյուդ
օրինակ՝ Մ․ Ալֆոնս (հատ. 2-4), Գ․ Կոպռաշ, Բ․ Է․ Մյուլեր, Ժ․ Ֆ․ Գալե և այլք
Կոնսերվատորիայի ուսանողներ
● Մեկ էտյուդ
օրինակ՝ Հ․ Նոյլինգ, Մաքսիմ-Ալֆոնս (հատ. 4-6), Ժ․ Բարբոտյո, Բ․ Է․ Մյուլեր, Գ․ Կոպռաշ, Ժ․ Ֆ․ Գալե, Պ․ Պռուստ և այլք
● Երկու ստեղծագործություն մասնակցի ընտրությամբ դասական, ռոմանտիկական կամ մոդեռն դարաշրջանից
o Դասական կոնցերտ - միայն առաջին մաս՝ Վ․ Ա․ Մոցարտ, Յ․ Հայդն, Ա․ Ռոսետի
o Ռոմանտիկական կոնցերտ - միայն առաջին մաս ԿԱՄ ռոմանտիկական մենանվագ ստեղծագործություն - օրինակ՝ Ֆ․ Շտրաուս, Հ․ Նոյլինգ, Ռ․ Շուման, Կ․ Սեն-Սանս, Ջ․ Ռոսինի, Ռ․ Գլիեր, Ժ․ Վինյերի, Պ․ Դյուկա, և այլք
o Ժամանակակից ստեղծագործություն - օրինակ՝ Վ․ Պերիշետի, Է․ Բոձա, Վ․ Բույանովսկի, Է․-Պ․ Սալոնեն, Պ․ Բյուսեր և այլք
● Երեք նվագախմբային դժվարություն - օրինակ՝ Լ․ Բեթհովեն - Սիմֆոնիա թ. 3/6/7/8/9, Գ․ Մալեր - Սիմֆոնիա թ․1/5/9, Ռ․ Շտրաուս - Heldenleben/Till Eulenspiegel/Don Juan/Don Quichotte, Յ․ Բռամս - Սիմֆոնիաներ/Դաշնամուրային կոնցերտներ

ՇԵՓՈՐ
10-15տ․ դիմորդներ
● Լիրիկական պիես
● Տեխնիկական պիես կամ էտյուդ (միջին բարդության)
16-23տ․ դիմորդներ
● Կոնցերտ կամ կոնցերտի մաս (1-ին մաս, կամ 2-րդ ու 3-րդ մասեր)
● Լիրիկական պիես
● Տեխնիկական պիես կամ էտյուդ

ՏՐՈՄԲՈՆ
Սկսնակ աշակերտներ (ուսումնառության առաջինից երրորդ տարիներ)
● Մեկ էտյուդ՝ գրված ի սկզբանե տրոմբոնի համար (ոչ փոխադրում) + տեխնիկական վարժություններ (գամմա, ճկունություն...)
● Ազատ ընտրությամբ մեկ դյուրին (հեշտ) ստեղծագործություն՝ գրված ի սկզբանե տրոմբոնի (ոչ փոխադրում) համար
Երաժշտական դպրոցի կատարելագործվող աշակերտներ (4 տարի և ավելի կատարողական փորձ ունեցող)
● Երկու էտյուդ
● Մեկ պիես
օրինակ՝ Ֆ․ Գյուիման "Morceau Symphonique", Ժ․ Նոլե - "Appel et Mirages" և այլն
Կոնսերվատորիայի ուսանողներ
● Մեկ էտյուդ
● Կոնցերտի առաջին մաս
օրինակ՝ Ֆ․ Դավիդ, Լ․ Գռոնդալ, Լ․ Լարսոն, Գ․ Ք․ Վագենսայլ և այլք
● Մեկ ժամանակակից ստեղծագործություն
օրինակ՝ Վ․ Պերիշետի, Է․ Կրեսպո և այլք
● Երկու նվագախմբային դժվարություն
օրինակ՝ Մ․ Ռավել - Bolero, Վ․ Ա․ Մոցարտ - Requiem, Գ․ Մալեր - Սիմֆոնիա Թ. 3, Ռ․ Վագներ - Lohengrin, և այլն

ՍԱՔՍՈՖՈՆ
Ազատ ծրագիր երեք վարպետության դասերի համար

ՀԱՐՎԱԾԱՅԻՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ
10-15տ․ դիմորդներ
Փայտերի ճիշտ բռնում և տեխնիկա
● Մեկական հարված
● Կրկնակի հարված
● Ռուդիմենտներ՝ պարզ մակարդակով
● Ինչպես ստանալ մաքուր և հավասար ձայն
Թմբուկ
● Rimshot / rim click
● Շեշտեր
● Տռեմոլոներ
● Վերահսկողություն դինամիկայի հանդեպ՝ pp → ff
● Փոքր երաժշտական էտյուդներ
Քսիլոֆոն և Մարիմբա
● Փոքր էտյուդներ
Մեծ թմբուկ, Ծնծղաներ
● Ճիշտ հարվածի տեխնիկա
● Ձայնի որակ
● Դինամիկա
● Դերը նվագախմբում
Եռանկյունի / Տամբուրին / Փոքր հարվածայիններ
● Հիմնական տեխնիկա
● Տռեմոլո
● Առոգանություն (արտիկուլյացիա)
● Ամանակ և ռիթմ
Ռիթմ և երաժշտականություն
Զարկի պարբերականություն (Pulse)
Ենթաբաժանում և խմբավորում (Subdivision)
Սինկոպացիա
2/4, 3/4, 4/4, 6/8
Accent placement
Շեշտի տեղափոխություն (Accent placement)
Ամանակաչափի (մետրոնոմ) ճիշտ օգտագործում
● Ազատ ընտրությամբ մեկ ստեղծագործություն
16-23տ․ դիմորդներ
Հատվածներ նվագախմբային նվագացանկից (ներկայացնել մի քանիսը՝ ըստ մասնագիտացման)
-Գոսեր
● Լ․ Բեթհովեն, Սիմֆոնիա թ․ 5
● Վ․ Ա․ Մոցարտ, Բուռլեսկ
-Քսիլոֆոն
● Ջ․ Գերշվին, Փորգի և Բես
● Ա․ Խաչատրյան, Վարդագույն աղջիկների պարը
-Գլյոքենշպիլ
● Պ․ Չայկովսկի, Սյուիտ «Քնած դշխուխին»
-Թմբուկ
● Ս․ Պրոկոֆև, Պետյան և գայլը
● Ն․ Ռիմսկի-Կորսակով, Շահրիզադե
-Տամբուրին
● Ժ․ Բիզե, Կարմեն
● Պ․ Չայկովսկի, Տրեպակ «Մարդուկ-ջարդուկ» սյուիտից
--Ծնծղաներ
● Պ․ Չայկովսկի, «Ռոմեո և Ջուլիետ» նախերգանք
● Ս․ Ռախմանինով, Դաշնամուրի կոնցերտ թ․ 2 երրորդ մաս
-Եռանկյունի
● Ա․ Դվոռժակ, Սիմֆոնիա թ․ 9, երրորդ մաս
● Ֆ․ Լիստ, Դաշնամուրային կոնցերտ թ․ 1, երրորդ մաս
● Յ․ Բռամս, Սիմֆոնիա թ․ 4, երրորդ մաս
Պիեսներ
- Մարիմբա/Քսիլոֆոն
● Միթչել Փիթերս - Yellow After the Rain
● Ջորջ Համիլթոն Գրին - Ragtime Robin
Էտյուդներ
-Թմբուկ
● Անթոնի Սիրոն - Էտյուդ թ․ 3 (Portraits in Rhythm)
● Միթչել Փեթերս - Էտյուդ թ․ 5 (Snare Drum Etudes Book 1)
● Ժակ Դելեկլյուզ - Էտյուդ թ․ 1
-Գոսեր
● Կրյուգեր - Էտյուդ թ․ 45 սկզբնական հատված
● Կյոնե - Էտյուդ թ․ 142 սկզբնական հատված
ԵՎ
● Ազատ ընտրությամբ մեկ ստեղծագործություն

ԴԱՇՆԱՄՈՒՐ
10-15տ․ դիմորդներ
● Մեկ ստեղծագործություն Յ. Ս. Բախից (Պրելյուդ և ֆուգ, կամ ինվենցիա)
● Մեկ ստեղծագործություն Վիեննական դասականներից՝ Յ. Հայդն, Վ. Ա. Մոցարտ Լ. վ. Բեթհովեն կամ Ֆ. Շուբերտ
● Ազատ ընտրությամբ մեկ պիես
● Մեկ էտյուդ (Կլեմենտի, Չեռնի, Լիստ, Դեբյուսի կամ Ռախմանինով)
16-23տ․ դիմորդներ
● Մեկ դաշնամուրային սոնատ Վիեննական դասականներից՝ Յ. Հայդն, Վ. Ա. Մոցարտ Լ. վ. Բեթհովեն կամ Ֆ. Շուբերտ (բացառությամբ Բեթհովենի թ. 8, 14, 23, 29 և 32 սոնատների)
● Մեկ ստեղծագործություն Յ․ Ս․ Բախից, Դ. Սկարլատիից, Ժ․Ֆ․ Ռամոյից կամ Ֆ․ Կուպրենից
● Մեկ խոշոր ստեղծագործություն ազատ ընտրությամբ
