Խոսե Օսվալդո Պարրա Գարսիան կմիանա «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոնի 2027 թվականի դասախոսական կազմին

Տրոմբոնահար, մենակատար և դասախոս Խոսե Օսվալդո Պարրա Գարսիան կմիանա դիրիժոր Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կողմից կազմակերպվող «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոնի 2027 թվականի դասախոսական կազմին։
Ներկայումս Խոսե Օսվալդո Պարրա Գարսիան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր տրոմբոնահարն է։ Ունի ավելի քան 24 տարվա մասնագիտական փորձ և հանդես է եկել Եվրոպայի ու Լատինական Ամերիկայի մի շարք հեղինակավոր նվագախմբերի և անսամբլների հետ։
Նրա միջազգային կատարողական գործունեությունն ընդգրկում է համագործակցություններ տարբեր նվագախմբերի, մենակատարային նախագծերի և միջազգային փառատոների շրջանակում։ Որպես մենակատար՝ ելույթներ է ունեցել Բեռլինի ֆիլհարմոնիայում և Ամստերդամի Concertgebouw համերգասրահում։ Նա նաև միջազգային մրցույթների եզրափակիչ փուլի մասնակից և մրցանակակիր է։
Բեմական գործունեությանը զուգահեռ՝ ակտիվ մանկավարժական աշխատանք է ծավալում՝ դասավանդելով տրոմբոն և անցկացնելով վարպետության դասեր տարբեր երկրներում։
Ուրախ ենք Խոսե Օսվալդո Պարրա Գարսիային ողջունել «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոնի դասախոսական կազմում և անհամբեր սպասում նրա հանդիպմանը երիտասարդ երաժիշտների հետ։




Comments