top of page

Սիմոնե Բելագամբա

Սաքսոֆոն I Իտալիա

Սիմոնե Բելագամբա` սաքսոֆոնահար, կամերային երաժիշտ, մանկավարժ, Rampone & Cazzani ապրանքանիշի դեսպան և Légère-ի արտիստ։


Սիմոնե Բելագամբան իտալացի սաքսոֆոնահար է, որի ստեղծագործական գործունեությունը հիմնականում նվիրված է կամերային երաժշտությանը։ Երաժշտական կրթությունը ստացել է Տեռնիի «G. Briccialdi» կոնսերվատորիայում՝ սաքսոֆոնի և կամերային երաժշտության բաժիններն ավարտելով գերազանցությամբ և հատուկ հիշատակմամբ՝ Էմիլիանո Ռոդրիգեսի և Անջելո Պեպիչելիի ղեկավարությամբ։ 2018–2019 թվականներին կատարելագործվել է Պալմա դե Մայորկայի Conservatori Superior de les Illes Balears-ում՝ Դեյվիդ Բրուտիի դասարանում, իսկ 2023–2024 թվականներին Պարմայի «A. Boito» կոնսերվատորիայում ստացել է կամերային երաժշտության երկրորդ մակարդակի մագիստրոսի աստիճան՝ Trio di Parma-ի մենթորությամբ։

Նա Alma Saxophone Quartet-ի հիմնադիր անդամներից է։ Քառյակը Իտալիայի երաժշտական ասպարեզի ամենաակտիվ կամերային անսամբլներից է։ Սիմոնեն նաև GATE Duo-ի հիմնադիրն է, որը ստեղծագործական նախագիծ է դաշնակահար Ուիլյամ Բելպասիի հետ։ GATE Duo-ի կազմում նա ընտրվել է ելույթ ունենալու Նիդեռլանդներում անցկացվող Schiermonnikoog փառատոնում (2024), ինչպես նաև մասնակցելու Ֆլորենցիայում, Արեցոյում և Գրոսետոյում A.Gi.Mus-ի կողմից կազմակերպվող «Attraverso i suoni 2023–24» մասնագիտական կատարելագործման ծրագրին, որտեղ դուետը միակ անսամբլն էր, որի կազմում ընդգրկված էր փողային գործիք։

Նա ելույթներով հանդես է եկել Եվրոպայի և Իտալիայի հեղինակավոր փառատոներում ու համերգաշարերում, այդ թվում՝ Schiermonnikoog Festival (Նիդեռլանդներ), Jazz Forum Stara Zagora (Բուլղարիա), VigoSaxForum (Իսպանիա), Ceresio Estate (Լուգանո, Շվեյցարիա), Verbano Musica Estate (Լոկառնո, Շվեյցարիա), Mallorca Saxophone Festival (Իսպանիա), Sagra Musicale Malatestiana, Bologna Festival, Amici della Musica di Firenze, Spinacorona Festival, Serate Musicali, Nuova Consonanza di Roma, Emilia Romagna Festival, Milano Musica, Teatro Comunale di Carpi, Filarmonica Umbra, Amici della Musica di Foligno և Fondazione Gioventù Musicale d’Italia։

Կամերային և մենակատարային գործունեությունից բացի՝ Սիմոնե Բելագամբան համագործակցել է մի շարք նվագախմբերի հետ, այդ թվում՝ Հռոմի օպերային թատրոնի նվագախմբի, Conservatori-ի ազգային նվագախմբի, Orchestra Europa InCanto-ի և Orchestra Filarmonica Italiana-ի հետ՝ աշխատելով այնպիսի ճանաչված դիրիժորների ղեկավարությամբ, ինչպիսիք են Միքելե Մարիոտին, Ֆայսալ Կարուին, Օքսանա Լինիվը, Ջամպաոլո Բիսանտին, Ալվիզե Կազելատին, Օսկար Նավարոն, Կառլո Տենանը, Մարկո Անջիուսը, Հենրի Ադամսը և Ալեխանդրո Գարիդոն։ Նա նաև ելույթ է ունեցել միջազգային ճանաչում ունեցող արտիստների՝ Խավիեր Ջիրոտոյի, Դեյվիդ Բրուտիի, Պաոլո Մարցոկիի, Լուչիանո Բիոնդինիի և Ստեֆանո դի Բատիստայի հետ։

Սիմոնե Բելագամբան վարպետության դասեր անցկացնելու հրավերներ է ստացել VigoSaxForum 2024 փառատոնից (Իսպանիա), Սանտյագո դե Կուբայի կոնսերվատորիայից, Սանտ Կուգատի կոնսերվատորիայից (Բարսելոնա), ինչպես նաև դիրիժոր Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կողմից կազմակերպվող «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոնից (Երևան, 2026) և Իտալիայում անցկացվող Fermo-ի միջազգային սաքսոֆոնի փառատոնից (2025)։

Նրա ձայնագրությունները թողարկվել են մի շարք ձայնագրման լեյբլների հետ համագործակցությամբ, այդ թվում՝ Parco della Musica Records, BAM Music International, Sud in Sound, Lumusica և WOW Records։

external-file_edited.jpg

Զանգահարել

Էլ. հասցե

Հետևել մեր նորություններին

  • Facebook
  • YouTube
  • LinkedIn

- կրթաթոշակ - տաղանդներ - երաժշտություն - ապագա

© since 2019 by Music for Future Foundation

bottom of page