Ծանոթացեք վերջին նորություններին
Ավարտվեց «Երաժշտություն հանուն ապագայի» կրթաթոշակառուների` մշակութային և հոգևոր կենտրոններ այցելությունների ծրագիրը
26 Ապրիլի 2022
«Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամը, կարևորելով իր պատանի կրթաթոշակառուների մշակութային բազմակողմանի զարգացածությունը, հայ ժողովրդի պատմության, գիտական և գրական ժառանգության իմացության անհրաժեշտությունը՝ նախաձեռնել էր կրթաթոշակառուների այցելություններ թանգարաններ:
ՋՈՒԹԱԿԻ ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ ԶՈՀՐԱԲ ԹԱԴԵՎՈՍՅԱՆի ՀԵՏ
19 Ապրիլի 2022
Ապրիլի 20-ին հիմնադրամի կրթաթոշակառուների համար վարպետության դասեր կանցկացնի հայտնի ջութակահար Զոհրաբ Թադևոսյանը։
Կրթաթոշակառու Սամվել Դավթյանն արտերկրում ելույթ է ունենալու նվագախմբի կազմում
11 Ապրիլի 2022
«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու, պատանի տրոմբոնահար Սամվել Դավթյանը #CAMPUS22 transatlantic orchestra ծրագրի շրջանակներում ելույթ է ունենալու նվագախմբի կազմում։
Դաշնամուրի վարպետության դաս Ժան-Պոլ Գասպարյանի հետ
25 Մարտի 2022
Մարտի 27-ին հիմնադրամի կրթաթոշակառուների համար վարպետության դասեր կանցկացնի հայտնի դաշնակահար Ժան-Պոլ Գասպարյանը:
Դաշնամուրի վարպետության դաս Ֆրեդի Քեմպֆի հետ
15 Մարտի 2022
Մարտի 16-ին հիմնադրամի կրթաթոշակառուների համար վարպետության դասեր կանցկացնի հայտնի դաշնակահար Ֆրեդի Քեմպֆը։
ԿՐԹԱԹՈՇԱԿԱՌՈՒ ՀԱՅԿ ՀԵՔԵՔՅԱՆՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է 1-ԻՆ ՄՐՑԱՆԱԿԻ
10 Մարտի 2022
«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու, պատանի հոբոյահար Հայկ Հեքեքյանը London Classical Music միջազգային առցանց մրցույթում արժանացել է 1-ին կարգի մրցանակի:
«Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամը և Բրյուսովի անվան պետական համալսարանը հուշագիր ստորագրեցին
10 Մարտի 2022
Կարևորելով օտար լեզուների իմացությունը ժամանակակից աշխարհում՝ «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամն ու Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը մարտի 10-ին կնքեցին համագործակցության հուշագիրը, որի շնորհիվ «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի պատանի կրթաթոշակառուները հնարավորություն կունենան անվճար սովորել օտար լեզուներ:
ԿՐԹԱԹՈՇԱԿԱՌՈՒ ՆԱՐԵԿ ՀԵՔԵՔՅԱՆՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է 2-ՐԴ ՄՐՑԱՆԱԿԻ
09 Մարտի 2022
«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու, պատանի թավջութակահար Նարեկ Հեքեքյանը London Classical Music միջազգային առցանց մրցույթում արժանացել է 2-րդ կարգի մրցանակի:
ԿՐԹԱԹՈՇԱԿԱՌՈՒ ՍՎԵՏԼԱՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ ԴԱՐՁԵԼ Է I ԿԱՐԳԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ
07 Մարտի 2022
«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու, պատանի դաշնակահարուհի Սվետլանա Հակոբյանը միջազգային Piano Forum մրցույթում արժանացել է I կարգի մրցանակի:
ԿՐԹԱԹՈՇԱԿԱՌՈՒ ԷԴՈՒԱՐԴ ԳԵՎՈՐԳՅԱՆՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ՊԱՏՎՈԳՐԻ
25 Փետրվարի 2022
«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու, պատանի դաշնակահար Էդուարդ Գևորգյանը միջազգային Elevato Stanza Junior Piano Competition 2022 մրցույթում արժանացել է պատվոգրի: