ԿՐԹԱԹՈՇԱԿԱՌՈՒ ԼՅԱՆԱ ՈՒԼԻԽԱՆՅԱՆՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ԵՐԿՐՈՐԴ ՄՐՑԱՆԱԿԻ

03 Հունիսի 2022

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու, պատանի թավջութակահարուհի Լյանա ՈՒլիխանյանը Worldvision Music Contest միջազգային առաջին մրցույթում արժանացել է 2-րդ մրցանակի և ստացել CD ձայնագրելու հնարավորություն:

Լյանա ՈՒլիխանյանն արժանացել է 2-րդ մրցանակի պատանեկան խմբում:


Նշենք, որ Լյանա ՈՒլիխանյանը սովորում է Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցում:


Շնորհավորում ենք Լյանա ՈՒլիխանյանին ՝ մաղթելով նրան նորանոր ձեռքբերումներ և նվաճումներ։