ՍԵՄԻՆԱՐ ԴԱՇՆԱԿԱՀԱՐՈՒՀԻ ԳԼՈՐԻԱ ԿԱՄՊԱՆԵՐԻ ՀԵՏ

22 Հունիսի 2022

Հունիսի 24-ին «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուների համար սեմինար կանցկացնի հայտնի դաշնակահարուհի Գլորիա Կամպաները:

Հունիսի 24-ին (ուրբաթ), ժամը 12:30- 13:30 դաշնակահարուհի Գլորիա Կամպաները կանկացնի See Sharp (C#) փակ սեմինար (SeeSharp Workshop «Fight your frights and focus your emotions») «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուների համար։


Սեմինարն ուղղված է կրեատիվ մտածողության զարգացմանը և բեմական վախի ու անհանգստության կառավարմանը։ Այն ունենալու է հետաքրքիր և յուրօրինակ ձևաչափ` ընդգրկելով օրինակներ և խորհուրդներ իրական կյանքից, փոխանակելով մտքեր և այլն։


Սեմինարի նպատակն է նախապատրաստել մասնակիցներին հաղթահարել սթրեսային իրավիճակները, որոնք կարող ենք դրսևորվել համերգներից, քննություններից, մրցույթներից, հանրային ելույթներից առաջ, չվախենալ սխալվելուց, օգնել նրանց դառնալ ավելի համարձակ հանդիսատեսին հանդիպելիս և չվախենալ բեմից։

___

Գլորիա Կամպաները իտալացի հայտնի դաշնակահարուհի է։ Տասներկու տարեկանում Վենետիկի սիմֆոնիկ նվագախմբի հետ իր ելույթից հետո Վենետիկյան ծագմամբ դաշնակահարուհին արժանացել է ավելի քան քսան ազգային և միջազգային 1-ին մրցանակների և հյուրընկալվել է աշխարհի ամենահեղինակավոր փառատոներում:


Գլորիան միջազգային մի շարք մրցույթների դափնեկիր է, ինչպիսիք են՝ Paderewski International Piano Competition (Արծաթե մեդալ, Պադերևսկու և Շոպենի լավագույն կատարումներ), Ibla Grand Prize (Առաջին մրցանակ, Պրոկոֆևի անվան հատուկ մրցանակ), XI Concours International de Musique du Maroc (Ժյուրիի մրցանակ, Ֆ․ Լիստ), Cultural Foundation Pro Europa (European Prize for Culture).


2011-12թ․ Piano: reflet de la culture européenne նախագծի համար նա առաջադրվել է որպես «մշակույթի դեսպան» ԵՄ-ից: Նա արժանացել է կրթաթոշակի Յ․ Բրամսի հիմնադրամի կողմից և եղել է առաջին իտալացի դաշնակահարուհին, ով դարձել է London’s Borletti – Buitoni Trust-ի կրթաթոշակառու (2014):


Գլորիան համագործակցում է աշխարհի հայտնի մի շարք երաժիշտների հետ, ինչպիսիք են Յոհան Մոսերը, Իվրի Գիտլիսը, Աննա Չումաչենկոն, Միխաիլ Կուգելը, Սերգեյ Կրիլովը և ուրիշներ, ինչպես նաև ամենահեղինակավոր նվագախմբերի (Berliner Philharmonic, La Scala Philharmony, National Orchestra of Santa Cecilia in Roma, Royal Concertgebouw Orchestra of Amsterdam, Seattle Symphony Orchestra and Metropolitan Opera of New York) մենակատարների հետ։ Նրա համերգները հաճախ հեռարձակվում են միջազգային հեռուստա և ռադիոկայաններով (RAI, BBC, SKY, CNN, RSI, ClassicFM)։


Գլորիան նաև դասախոսում է ամբողջ աշխարհում՝ առաջարկելով երաժշտության դասեր և դաշնամուրի վարպետության դասեր միջազգային համալսարանների համար։ 2019թ․ նա նաև սկսել է իր սեփական կրթական նախագիծը՝ անվանելով այն C# - See Sharp՝ ստեղծարարության սեմինարներ (creativity workshop) պատանի երաժիշտների և կատարողների համար։


Երաժշտության միջոցով հույզերի և դրական էներգիայի փոխանցումը Գլորիայի արվեստի հիմնական նպատակն է, և նա խորապես ներգրավված է բարեգործական, սոցիալական և երաժշտական նախագծերում ամբողջ աշխարհում: