ԿՐԹԱԹՈՇԱԿԱՌՈՒ ՀԱՅԿ ՀԵՔԵՔՅԱՆՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ԳՐԱՆ ՊՐԻԻ

04 Հուլիսի 2022

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու, պատանի հոբոյահար Հայկ Հեքեքյանը «ՀԲԸՄ-ն բացահայտում է տաղանդներ» երաժշտական մրցույթում արժանացել է Գրան Պրիի:

Հայկ Հեքեքյանն արժանացել է Գրան Պրիի 16-20 տարեկան մասնակիցների խմբում «Պղնձյա և փայտյա փողային գործիքներ» անվանակարգում:


Նշենք, որ Հայկ Հեքեքյանը սովորում է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում՝ ուսուցիչ Հարություն Շախկյանի դասարանում։


Շնորհավորում ենք Հայկին՝ մաղթելով նրան նորանոր ձեռքբերումներ և նվաճումներ։