ՋՈՒԹԱԿԻ ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ ՔՐԻՍՏՈՖ ԲԱՐԱՏԻԻ ՀԵՏ

02 Հունիսի 2022

Հունիսի 5-ին հիմնադրամի կրթաթոշակառուների համար վարպետության դասեր կանցկացնի հայտնի ջութակահար Քրիստոֆ Բարատին։

Հունիսի 5-ին (կիրակի), ժամը 10։30-13։30 Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի Տատյանա Հայրապետյանի անվան մեծ համերգասրահում հիմնադրամի կրթաթոշակառուների համար վարպետության դասեր կանցկացնի հայտնի ջութակահար Քրիստոֆ Բարատին։ Իսկ հաջորդ օրը՝ հունիսի 6-ին, նա ելույթ կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ Ա․ Խաչատրյան համերգասրահում՝ Խաչատրյանի անվան 18-րդ միջազգային մրցույթի բացման համերգի շրջանակում։


Վարպետության դասերը բաց են ունկնդիրների՝ երաժշտական հաստատությունների սաների համար: Դասերի ընթացքում որպես պասիվ ունկնդիր կարող են ներկա գտնվել նաև այն երեխաները, որոնք չեն հաղթահարել կրթաթոշակի համար հայտարարված մրցույթը։

---

Հունգարացի ջութակահար Քրիստոֆ Բարատին 35 տարեկանում արժանացել է Հունգարիայի մշակութային բարձրագույն Kossuth Prize պարգևին:

Քրիստոֆ Բարատին ելույթներ է ունեցել հայտնի համերգասրահներում. Hollywood Bowl-ում՝ Լոս Անջելես ֆիլհարմոնիկի հետ և Լոնդոնի Royal Festival Hall-ում՝ Լոնդոնի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: Նվագախմբերի թվում. Zurich Tonhalle, Oslo Philharmonic, Orchestre National de France, ORF Vienna Radio Symphony, Orchestre Symphonique de Montreal, BBC Scottish Symphony, BBC Philharmonic և Hague Philharmonic.

Ելույթներ է ունեցել Վալերի Գերգիևի և Մարիինյան թատրոնի նվագախմբի հետ Ռուսաստանում, ինչպես և ԱՄՆ և Չինաստան կատարած հյուրախաղերի ընթացքում:

Բարատին Kaposvár International Chamber Music Festival-ի գեղարվեստական ղեկավարն է: