ՀՈԲՈՅԻ ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ ՄԱՔՍԻՄ ԿՐԱՍՆՈՎԻ ՀԵՏ

08 Հունիսի 2022

Հունիսի 9-ին հիմնադրամի կրթաթոշակառուների համար վարպետության դասեր կանցկացնի հայտնի հոբոյահար Մաքսիմ Կրասնովը։

Հունիսի 9-ին (հինգշաբթի), ժամը 12։00-14։00 Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի 409 դահլիճում հիմնադրամի կրթաթոշակառուների համար վարպետության դասեր կանցկացնի հայտնի հոբոյահար Մաքսիմ Կրասնովը։ 


Վարպետության դասերը բաց են ունկնդիրների՝ երաժշտական հաստատությունների սաների համար: Դասերի ընթացքում որպես պասիվ ունկնդիր կարող են ներկա գտնվել նաև այն երեխաները, որոնք չեն հաղթահարել կրթաթոշակի համար հայտարարված մրցույթը։

---

Մաքսիմ Կրասնովն ավարտել է Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիային կից Հատուկ երաժշտական դպրոցը, այնուհետև՝ Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիան: Աշխատել է ՌԴ Պետական ակադեմիայի նվագախմբում, Musicaeterna նվագախմբում: Մասնակցել է հյուրախաղերի Եվրոպայում և Ասիայում՝ համաշխարհային մակարդակի լավագույն մենակատարների հետ։

Մաքսիմ Կրասնովն այժմ հանդիսանում է Պերմի օպերայի և բալետի թատրոնի սիմֆոնիկ ու կամերային նվագախմբերի մենակատար: