ԹԱՎՋՈՒԹԱԿԻ ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ ՕԼԵԳ ՍԵՆԴԵՑԿՈՒ ՀԵՏ

11 Հունիսի 2022

Հունիսի 13-ին հիմնադրամի կրթաթոշակառուների համար վարպետության դասեր կանցկացնի հայտնի թավջութակահար Օլեգ Սենդեցկին:

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուների համար հունիսի 13-ին (երկուշաբթի), ժամը 14։30֊17։30 Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի Տատյանա Հայրապետյանի անվան դահլիճում հիմնադրամի կրթաթոշակառուների համար վարպետության դասեր կանցկացնի հայտնի թավջութակահար Օլեգ Սենդեցկին:


Վարպետության դասերը բաց են ունկնդիրների՝ երաժշտական հաստատությունների սաների համար: Դասերի ընթացքում որպես պասիվ ունկնդիր կարող են ներկա գտնվել նաև այն երեխաները, որոնք չեն հաղթահարել կրթաթոշակի համար հայտարարված մրցույթը։

---

Օլեգ Սենդեցկին միջազգային մրցույթների դեսպան է, իսկ 2008թ.-ից՝ ՌԴ վաստակավոր արտիստ: Սենդեցկին 1999թ.-ից Մարինյան նվագախմբի թավջութակահարների կոնցերտմայստերն է: Նա մենահամերգներով ելույթ է ունեցել ՌԴ-ում, ԱՄՆ-ում, Գերմանիայում, Ֆրանսիայում և մի շարք այլ երկրներում: Երաժիշտը համագործակցել է հայտնի կատարողների և դիրիժորների հետ, որոնց թվում են Վալերի Գերիևը, Մարկ Մինկովսկին, Դենիս Մացուևը, Պավել Ներսիսյանը և այլք: