«Տալենտում» տաղանդների կրթական և զարգացման 2022/2023թթ․ ծրագիր

Մեր հիմնական նպատակները դարձան մեր գլխավոր ծրագրի՝
«Տալենտում»-ի ճանապարհային քարտեզը՝ բացահայտել տաղանդավոր
երաժիշտներին, կրթել ու զարգացնել նրանց և արդյունքում ունենալ
միջազգային չափանիշներին համապատասխան երաժիշտներ, որոնք
կներկայացնեն հայկական մշակույթն ամբողջ աշխարհում։
Հետազոտելով շուկան՝ այսօր կարող ենք փաստել, որ միակ
հիմնադրամն ենք, որը հստակ, չափելի արդյունքների է
հասցնում իր շահառուներին։

ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

ՆՊԱՏԱԿՆԵՐԸ





  • «Տալենտում»-ի կրթաթոշակառուների մասնագիտական աճի համար կազմակերպվում են վարպետության դասեր Հայաստանում և արտերկրում։





  • Հաղորդակցության ապահովման նպատակով մեկ տարվա ընթացքում կազմակերպվում են անգլերենի և ռուսաց լեզվի դասընթացներ։





  • Հայ երաժշտի կարևորագույն առաքելությունն է ճանաչել և կրել հայ մշակութային ժառանգության կարևորագույն արժեքները, որի համար և կազմակերպվում են այցելություններ թանգարաններ։





  • Աշխարհի լավագույն կատարողական դպրոցների հետ ծանոթության նպատակով կազմակերպվում են այցելություններ համաշխարհային մեծության արտիստների համերգներին։





  • Բեմական մեծ փորձի ձեռքբերման նպատակով մեկ տարվա ընթացքում տաղանդներն իրենց ստացած գիտելիքները ցուցադրում են իրենց ելույթներով Հիմնադրամի կողմից կազմակերպված համերգներին Հայաստանում և արտերկրում։





  • Տաղանդավոր պատանիները ստանում են նյութական աջակցություն Հիմնադրամի կողմից, ինչն ապահովում է լիովին կենտրոնացում մասնագիտության վրա։

«Տալենտում» տաղանդների կրթական և զարգացման ծրագրի գեղարվեստական ղեկավարն է Հայաստանի
պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։

Ծրագրին դիմելու մեկնարկը տրված է։
Դիմումներն ընդունվում են մինչև 2022թ․ նոյեմբերի 10-ը։

Նախքան հայտը լրացնելը և ծրագրին դիմելն անհրաժեշտ է ներբեռնել և ծանոթանալ․


  •  Դիմելու Կարգին
  •  «Տալենտում» ծրագրի Կանոնակարգին