top of page

Ֆիլիպ Ա. Դրագանովը կմիանա «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027-ի դասախոսական կազմին

7 hours ago
1 min read

  Ուրախ ենք տեղեկացնել, որ շվեյցարացի ջութակահար և դիրիժոր Ֆիլիպ Ա. Դրագանովը կմիանա դիրիժոր Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կողմից կազմակերպվող «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոնի 2027 թվականի դասախոսական կազմին։


Ֆիլիպ Ա. Դրագանովը միջազգային ճանաչում ունեցող երաժիշտ է, որը ելույթներ է ունեցել Եվրոպայի, Ասիայի և Միացյալ Նահանգների հեղինակավոր համերգասրահներում, այդ թվում՝ Նյու Յորքի Carnegie Hall-ում, Ցյուրիխի Tonhalle-ում և Պեկինի Կատարողական արվեստների ազգային կենտրոնում։


Նրա գործունեության կարևոր ուղղություններից է նաև երիտասարդ երաժիշտների կրթությունն ու մասնագիտական զարգացումը։ Նա ջութակի պրոֆեսոր է Բեռնի արվեստների ակադեմիայում (HKB) և Ցյուրիխի արվեստների համալսարանում (ZHdK), ինչպես նաև պարբերաբար վարպետության դասեր է անցկացնում տարբեր երկրներում՝ կիսվելով իր միջազգային փորձով և գիտելիքներով։


Ֆիլիպ Ա. Դրագանովը երաժշտական կրթություն է ստացել Բեռլինի արվեստների համալսարանում և Նյու Յորքի The Juilliard School-ում։ Նրա գեղարվեստական գործունեությունը ներառում է ինչպես մենակատարային և կամերային կատարումներ, այնպես էլ դիրիժորական նախագծեր։


Ուրախ ենք ողջունել Ֆիլիպ Ա. Դրագանովին մեր դասախոսական կազմում և սպասում նրա մասնակցությանը 2027 թվականի ակադեմիա-փառատոնին։


Comments


external-file_edited.jpg

Զանգահարել

Էլ. հասցե

Հետևել մեր նորություններին

  • Facebook
  • YouTube
  • LinkedIn

- կրթաթոշակ - տաղանդներ - երաժշտություն - ապագա

© since 2019 by Music for Future Foundation

bottom of page