top of page

«Ցանկացած դժվարություն հաղթահարում եմ համառությամբ». Աշոտ Ամիրբեկյան

  • 2 days ago
  • 2 min read

Աշոտ Ամիրբեկյան, 15տ. / կլարնետ «Հայ Վիրտուոզներ» կրթական և զարգացման ծրագրի կրթաթոշակառու


Ինչո՞ւ ընտրեցիր երաժշտությունը որպես քո կյանքի ուղի՝ ի՞նչ է քեզ գրավում այս արվեստում։


Որպես կյանքի ուղի` ես ընտրեցի երաժշտությունը, որովհետև նվագելիս մեծ բավականություն եմ ստանում  և չեմ պատկերացնում իմ կյանքը առանց երաժշտության։


Ո՞ր կոմպոզիտորներ են քեզ համար առավել մոտ ու ազդեցիկ,

և ինչու։


Ինձ մոտ են Մ․ Մանգանին,Վ․ Ա․ Մոցարտը, հայ կոմպոզիտորներից՝  Տ․ Մանսուրյան,Ա․ Խաչատրյան, որովհետև նրանց գործերը մեծ հաճույքով եմ կատարում։


Ի՞նչ նպատակներ և երազանքներ ունես որպես երաժիշտ։


Ցանկանում եմ որպես երաժիշտ հասնել բարձունքների և Հայաստանը ներկայացնել մեծ բեմերում։


Որո՞նք են այն արժեքները, որոնց հետևում ես քո երաժշտական գործունեության ընթացքում։


Ինձ համար կարևոր արժեքներ են օգնելու կարողությունը և ազնվությունը։




Ինչպե՞ս է քո երաժշտությունը կարող օգնել կամ ազդել Հայաստանի և հայ մշակույթի զարգացման վրա։


 Դառնալով հմուտ երաժիշտ` ես իմ փորձը և գիտելիքները կփոխանցեմ այլ տաղանդավոր երեխաների, որպեսզի հայ մշակույթը միշտ զարգանա։

 

Ո՞րն է քո ամենահիմնական ներշնչանքը և մղումը շարունակել սովորել ու զարգանալ երաժշտության ոլորտում։


Ամենահիմնական մղումը իմ ուսուցիչն ու ընտանիքն է, ովքեր ինձ աջակցում են ամեն հարցում։


Ինչպե՞ս դու կբնորոշես արվեստի և երաժշտության կարևորությունը մարդու և հասարակության կյանքում։


Մարդու և հասարակության կյանքում երաժշտությունը և արվեստը կարևոր դեր ունեն, նրանք մեզ հույզեր են պարգևում և գեղեցկացնում կյանքը։


Ի՞նչ խնդիրները կամ դժվարությունները ես հանդիպել որպես երիտասարդ երաժիշտ, և ինչպես ես հաղթահարում դրանք։

Դժվարությունների հանդիպելիս պետք է չհանձնվել, բոլոր դժվարությունները հաղթահարելի են։

 


Ինչպե՞ս տեսնում ես «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի դերակատարությունը քո և նմանատիպ երիտասարդների համար։


«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը օգնում է ինձ և ինձ նման շատ երիտասարդների կայանալ և գնալ երազանքի ետևից։

 

Որտե՞ղ և ինչպես ես տեսնում քո երաժշտական գործունեությունը ապագայում՝ Հայաստանում կամ արտերկրում։


 Ես իմ հետագա գործունեությունը տեսնում եմ Հայաստանում։


 

Ինչպե՞ս ես հաղթահարում ստեղծագործական դժվարությունները կամ ներշնչման պակասը։


Ցանկացած դժվարություն հաղթահարում եմ համառությամբ։

 

Ինչո՞վ ես հետաքրքրվում երաժշտությունից բացի՝ ունե՞ս հոբբի կամ զբաղմունք, որը քեզ ոգեշնչում է։


Սիրում եմ երաժշտություն լսել, ֆիլմեր դիտել։



  

 


Ունե՞ս սիրելի կարգախոս կամ ասացվածք, որը քեզ ոգեշնչում է քո կյանքի ճանապարհին:


Ցանկացած դժվարություն հաղթահարելի է, պետք է ունենալ նպատակ և մեծ ցանկություն՝ հասնելու քո նպատակին։



Ո՞ր համերգասրահում կամ բեմում կցանկանայիր մի օր ելույթ ունենալ և ինչու հենց այնտեղ։


Շատ կցանկանայի նվագել Արամ Խաչատրյան համերգասրահում


 Ո՞ւմ հետ կցանկանայիր նվագել կամ համագործակցել՝ երազանքդ կատարելու դեպքում։


Կցանկանայի նվագել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ:



Ո՞ր երաժշտական ուսումնական հաստատությունում կցանկանայիր շարունակել քո կրթությունը ։


 Դեռ չգիտեմ որտեղ կշարունակեմ ուսումս, բայց ցանկականում եմ լավ կրթություն ստանալ և դառնալ լավ երաժիշտ։



Comments


Զանգահարել

+37411232113

Էլ. հասցե

Հետևել մեր նորություններին

  • Facebook
  • YouTube
  • LinkedIn

- կրթաթոշակ - տաղանդներ - երաժշտություն - ապագա

© since 2019 by Music for Future Foundation

bottom of page