«ԷՍ ԷԼ ԵՍ ԵՄ»․ Մարիա Հակոբյան

Գործքիս ինձ սովորեցրել է սիրել և գնահատել։
Երաժշտությունն ինձ համար անծայրածիր աշխարհ է։
Երբ մենակ եմ գնահատում եմ լռությունը։
Նվագելիս ես հայտնվում եմ մի ուրիշ աշխարհում, որտեղ լիարժեք կարողանում եմ արտահայտել հույզերս։
Հավատում եմ, որ երաժշտությունը միավորում է։
Երբ բեմում եմ, ինձ լիարժեք եմ զգում։
Երջանիկ եմ զգում, երբ տեսնում եմ առաջընթաց նվագիս մեջ։
Քչերը գիտեն, բայց ես շատ եմ սիրում իրավագիտություն ուսումնասիրել։
Հայ լինելն ինձ համար պատիվ է և մեծ պատասխանատվություն։
Կյանքում կարևորը անել այն, ինչը քեզ երջանիկ է դարձնում։
Ոգեշնչվում եմ, երբ լսում եմ իմ սիրելի թավջութակահարին՝ Միշա Մայսկիին։
Հուզվում եմ, երբ տեսնում եմ եղբորս հետաքրքրությունը երաժշտությանհանդեպ մեջ։
Երաժիշտ լինելը նշանակում է հոգիդ ներդնել մասնագիտությանդ մեջ։
Հասկացել եմ, որ ամեն հնչյուն կրում է մի մեծ իմաստ։
Ինձ ուժ են տալիս ուսուցչուհուս ոգեշնչող խոսքերը։
Հպարտանում եմ, երբ տեսնում եմ հայ երաժշտների հաջողությունները։ Երեք բառով ես էմոցիոնալ եմ, ժպտերես և ընկերասեր։
Ուրախանում եմ, երբ փորձ եմ ձեռք բերում հայտնի երաժիշտներից։
10 տարի հետո ես կցանականայի նվագել Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ, որպես մենակատար։
Երևանում ամենաշատը սիրում եմ զբոսնել քաղաքում փորձից հետո։
Երազում եմ դառնալ հայտնի մենակատար։ Իմ կարգախոսն է՝ վախը ժամանակավոր է, ափսոսանքը՝ հավերժ։




Comments