top of page

«ԷՍ ԷԼ ԵՍ ԵՄ»․Դավիթ Պարսամյան

3 minutes ago
1 min read

Գործքիս ինձ սովորեցրել է համբերել, աշխատել ու երբեք չհանձնվել:

Երաժշտությունն ինձ համար զգացմունքներ արտահայտելու ամենագեղեցիկ լեզուն է:

Երբ մենակ եմ սիրում եմ երաժշտություն լսել ու մտածել:

Նվագելիս ես մոռանում եմ ամեն ինչ ու խոսում եմ երաժշտության լեզվով:


Հավատում եմ, որ աշխատասիրությամբ ու հավատով կարելի է հասնել ամենամեծ երազանքներին:


Երբ բեմում եմ, մոռանում եմ ամեն ինչ ու պարզապես երաժշտությունն եմ ապրում: 


Երջանիկ եմ զգում, երբ իմ նվագը հասնում է մարդանց սրտերին:


Քչերը գիտեն, բայց ես քնել շատ եմ սիրում, բայց երաժշտության ու փորձերի համար երբեմն պատրաստ եմ քիչ քնել:


Հայ լինելն ինձ համար մեծ պատիվ է և միևնույն ժամանակ պատասխանատվություն:


Կյանքում կարևորը լավ մարդ մնալն ու սիրած գործով ապրելն է:


Ոգեշնչվում եմ, երբ դժվարությունից հետո նորից փորձում եմ:

Հուզվում եմ, ամեն անգամ բեմելից առաջ:


Երաժիշտ լինելը նշանակում է ոչ միայն նվագել, այլ զգալ ու փոխանցել այն, ինչ բառերով չես կարող ասել:


Հասկացել եմ, որ իմ աշխատանքի ու նվագի շնորհիվ կարողանում եմ ուրախացնել ու հպարտացնել ինձ սիրող մարդկանց:


Ինձ ուժ է տալիս այն միտքը, որ դեռ շատ բարձունքներ ունեմ նվաճելու:


Հպարտանում եմ, երբ տեսնում եմ, որ իմ ամենօրյա աշխատանքը արդյունք է տալիս:


Երեք բառով ես` երազող, պատասխանատու, համառ:


Ուրախանում եմ, երբ լավ եմ նվագում:


10 տարի հետո ես ուզում եմ լինել կայացած երաժիշտ, մեծ բեմերում նվագել և իմ երաժշտությամբ ներկայացնել Հայաստանը:


Երևանում ամենաշատը սիրում եմ Արամ Խաչատրյանի համերգասրահը:


Երազում եմ մի օր նվագել Վիեննայի պետական օպերայի համերգասրահում`միշտ հիշելով, թե որտեղից եմ սկսել:


Իմ կարգախոսն է` «Երազանքին հասնում են ոչ թե սպասելով, այլ ամեն օր մի քայլ առաջ գնալով»։


 
 
 

Comments


external-file_edited.jpg

Զանգահարել

Էլ. հասցե

Հետևել մեր նորություններին

  • Facebook
  • YouTube
  • LinkedIn

- կրթաթոշակ - տաղանդներ - երաժշտություն - ապագա

© since 2019 by Music for Future Foundation

bottom of page