top of page

«ԷՍ ԷԼ ԵՍ ԵՄ»․ Մարի Պապիկյան

11 minutes ago
1 min read

Գործիքս ինձ սովորեցրել է լինել համբերատար։

Երաժշտությունն ինձ համար մի բան է, առանց որի կյանքը չափազանց սովորական կլիներ։


Երբ մենակ եմ վայելում եմ շուրջս տիրող լռությունը։


Նվագելիս ես կտրվում եմ առօրյայից ու վերադառնում ինքս ինձ։


Հավատում եմ, որ ամեն ինչի կարելի է հասնել աշխատասիրությամբ։

Երբ բեմում եմ՝ ձգտում եմ լինել անկեղծ ինքս իմ և երաժշտության հանդեպ։

Երջանիկ եմ զգում, երբ ամեն ինչ ստացվում է այնպես, ինչպես պատկերացրել էի, կամ նույնիսկ ավելի լավ։


Քչերը գիտեն, բայց ինձ համար կարևոր է ամեն ինչի ընթացքը վերահսկել։


Հայ լինելն ինձ համար մի ամբողջ երաժշտական ժառանգություն կրելն է։

Կյանքում կարևորը տակտի զգացումն է, թե՛ երաժշտության մեջ, թե՛ մարդկային հարաբերություններում։


Ոգեշնչվում եմ ամեն մասնագիտական դասից հետո՝ ուսուցչիս փոխանցած գիտելիքներով ու երաժշտության հանդեպ նրա մոտեցմամբ։

Հուզվում եմ, երբ գիտակցում եմ, որ նույնիսկ ամենաերջանիկ պահերն անցողիկ են։


Երաժիշտ լինելը նշանակում է միշտ ձգտել կատարելության՝ գիտակցելով, որ այն սահման չունի։


Հասկացել եմ, որ ոչ բոլոր հարցերն են պատասխան պահանջում։


Ինձ ուժ է տալիս ապագայի անսահման հնարավորությունների գիտակցումը։


Հպարտանում եմ, երբ արդյունքս խոսում է իմ փոխարեն։

Երեք բառով ես անկանխատեսելի եմ, ինքնատիպ, սկզբունքային։


Ուրախանում եմ, երբ անսպասելիորեն ամեն ինչ դասավորվում է իմ օգտին։


10 տարի հետո ես ուզում եմ լինել մի կետում, որի մասին այսօր դեռ միայն երազում եմ։


Երևանը ամենաշատը սիրում եմ իր աշխույժ ռիթմի ու հարազատ մթնոլորտի համար։


Երազում եմ, որ խաղաղությունն աշխարհի համար դառնա սովորական երևույթ։


Իմ կարգախոսն է եթե ինչ-որ բան չի ստացվում նվագիր մինչև հարևաններն անգիր անեն:



Comments


external-file_edited.jpg

Զանգահարել

Էլ. հասցե

Հետևել մեր նորություններին

  • Facebook
  • YouTube
  • LinkedIn

- կրթաթոշակ - տաղանդներ - երաժշտություն - ապագա

© since 2019 by Music for Future Foundation

bottom of page