top of page

«ԷՍ ԷԼ ԵՍ ԵՄ»․ Եվա Ներսիսյան

9 hours ago
1 min read

Գործիքս ինձ սովորեցրել է լսել սրտիս ձայնը։

Երաժշտությունն ինձ համար մի աշխարհ է, որտեղ կարելի է պատմել այն, ինչ բառերով չես կարող ասել։

Երբ մենակ եմ՝ սիրում եմ երազել, լսել երաժշտություն ու պատկերացնել իմ փոքրիկ բեմը։


Նվագելիս ես մոռանում եմ ամեն ինչ և կարծես թռչում եմ երկնքում։

Հավատում եմ, որ շուտով Արցախը կրկին մերը կլինի։


Երբ բեմում եմ, մի քիչ հուզվում եմ, բայց հետո երաժշտությունն ինձ հանգստացնում է։


Երջանիկ եմ զգում, երբ իմ հարազատներն են երջանիկ։

Քչերը գիտեն, բայց ես երբեմն երաժշտության հետ խոսում եմ։

Հայ լինելը ինձ համար իմ հպարտությունն է։

Կյանքում կարևորը լինել բարի, ազնիվ ու ընկերասեր։

Ոգեշնչվում եմ, երբ տեսնում եմ, որ ցանկացած սկսած գործ բարեհաջող ավարտում եմ։

Հուզվում եմ, երբ բեմից լսում եմ ծափահարություններ և տեսնում եմ մայրիկիս ժպիտը։

Երաժիշտ լինելը նշանակում է սրտիդ մեջ մի ամբողջ աշխարհ ունենալ և այդ աշխարհը երաժշտությամբ կիսվել ուրիշների հետ։


Հասկացել եմ, որ ամենագեղեցիկ բաները հեշտությամբ չեն ստացվում. դրանց համար պետք է շատ աշխատել և հավատալ քեզ։

Ինձ ուժ է տալիս իմ ընտանիքը, իմ ուսուցիչը և այն, որ դեռ շատ կարևոր քայլեր կան առջևում։

Հպարտանում եմ, երբ իմ հայրենիքիս անունը կարողանում եմ ներկայացնել այլ բեմերում։


Երեք բառով ես՝ բարի, աշխատասեր, ընկերասեր։

Ուրախանում եմ, երբ նոր բան եմ սովորում և հասկանում եմ, որ ևս մեկ բարդություն եմ հաղթահարել։

10 տարի հետո ես ուզում եմ լինել մեծ բեմերում նվագող երաժիշտ և ճանապարհորդել երաժշտության հետ։

Երևանում ամենաշատը սիրում եմ իմ քաղաքի ջերմությունը, երեկոյան լույսերը և այն զգացողությունը, որ սա իմ տունն է։

Երազում եմ, որ իմ երաժշտությունը մի օր հասնի աշխարհի ամենահեռավոր անկյունները։

Իմ կարգախոսն է՝ «Երազել, հավատալ և չհանձնվել»։



Comments


Զանգահարել

+37411232113

Էլ. հասցե

Հետևել մեր նորություններին

  • Facebook
  • YouTube
  • LinkedIn

- կրթաթոշակ - տաղանդներ - երաժշտություն - ապագա

© since 2019 by Music for Future Foundation

bottom of page