«ԷՍ ԷԼ ԵՍ ԵՄ»․ Սոս Վարդանյան

Գործիքս ինձ սովորեցրել է ունենալ հավասարակշռություն։
Երաժշտությունն ինձ համար ամեն ինչ է։
Երբ մենակ եմ, սկսում եմ նվագել կամ երաժշտություն լսել։
Նվագելիս ես ապրում եմ։
Հավատում եմ, որ անհնարին ոչինչ չկա, պետք է չհանձնվել և աշխատել։
Երբ բեմում եմ, ուրեմն տանն եմ։
Երջանիկ եմ զգում, երբ իմ կատարումներով երջանկացնում եմ ուրիշներին։
Քչերը գիտեն, բայց ես համառ եմ։
Հայ լինելը ինձ համար գերագույն պատիվ է։
Կյանքում կարևորը ընտանիքն է։
Ոգեշնչվում եմ, երբ լսում եմ հանրահայտ երաժիշտների անցած ճանապարհի մասին։
Հուզվում եմ, երբ բախվում եմ անարդարության։
Երաժիշտ լինելը նշանակում է զգալ այն, ինչը չեն զգում մյուսները։
Հասկացել եմ, որ ժամանակին քիչ եմ աշխատել, հիմա անում եմ ամեն ինչ՝ բացը լրացնելու համար։
Ինձ ուժ է տալիս մայրս, ով իր նվիրվածությամբ ինձ առաջ է մղում։
Հպարտանում եմ, երբ ինձ ներկայացնում են որպես «Հայ Վիրտուոզներ» կրթաթոշակառու, և ընտանիքս հպարտանում է ինձանով։
Երեք բառով ես՝ համառ եմ, աշխատասեր, չհանձնվող։
Ուրախանում եմ, երբ հասնում եմ հաջողությունների։
10 տարի հետո ես կլինեմ հայտնի երաժիշտ, ով անցել է մեծ ճանապարհ՝ ունեցել ելույթներ և շրջագայություններ տարբեր երկրներում, ստացել մրցանակներ տարբեր մրցույթներից՝ ինչպես անհատական, այնպես էլ նվագախմբային, և ձեռք բերել մեծ փորձ։
Երևանում ամենաշատը սիրում եմ Երևանի երաժշտական մթնոլորտը։
Երազում եմ լինել հայտնի երաժիշտ, ով կհասնի մեծ նվաճումների։ Իմ կարգախոսն է՝ չհանձնվել այնտեղ, որտեղ հանձնվում են մյուսները, և հասնել հաղթանակի այնտեղ, որտեղ անհնար է թվում։




Comments