top of page

«ԷՍ ԷԼ ԵՍ ԵՄ»․ Աշխեն Ավանեսյան

11 minutes ago
1 min read

Գործիքս ինձ սովորեցրել է զգալ երաժշտության մեջ այն, ինչը չեն կարող զգալ այլ մարդիկ։


Երաժշտությունն ինձ համար կյանքի կարևոր մասն է, որը օգնում է ցանկացած իրավիճակում գտնել ինձ և իմ մտքերը։


Երբ մենակ եմ, ավելի լավ եմ ինքս ինձ հասկանում։


Նվագելիս ես արտահայտում եմ այն, ինչը խոսքով չեմ կարող ասել։


Հավատում եմ, որ սերն ու հավատը ամենամեծ ուժերն են։


Երջանիկ եմ զգում, երբ օրը լցվում է փոքր ուրախ պահերով։


Քչերը գիտեն, բայց ես սիրում եմ խոր և անկեղծ զրույցներ մարդկանց հետ, երբ նրանք կարող են լինել իրենց իրական եսը։


Հայ լինելն ինձ համար մշտական մշակույթ, պատմություն և արժեքներ պահելու ու ներկայացնելու միջոց է։


Կյանքում կարևորը ճիշտ մարդկանց հետ լինելն է և երջանկություն գտնել այն ամենում, ինչ անում ես։


Ոգեշնչվում եմ, երբ զգում եմ, որ իմ աշխատանքն իմաստ ունի՝ բուժելու մարդկանց հոգիները։


Հուզվում եմ, երբ հետադարձ հայացք եմ նետում և տեսնում անցած ճանապարհս։


Երաժիշտ լինելը նշանակում է լինել մարդկանց հոգիների ներաշխարհը բուժող։


Հասկացել եմ, որ յուրաքանչյուր փոքր քայլ մոտեցնում է նպատակին։


Ինձ ուժ է տալիս երազանքներիս հանդեպ հավատը։


Հպարտանում եմ, երբ ուսուցչիս ուրախանալու պատճառ եմ դառնում՝ մեր միասնական աշխատանքի շնորհիվ։


Ուրախանում եմ, երբ լինում եմ այնպիսի միջավայրում, որտեղ կարող եմ լինել ինքս ինձ նման։


10 տարի հետո ես կլինեմ այն մարդը, ում մասին այսօր երազում եմ։


Երևանում ամենաշատը սիրում եմ այն անկրկնելի զգացումը, որ ամեն ինչ հարազատ է։


Երազում եմ գնալ իմ ճանապարհով և ստեղծել սեփական պատմությունը։ Իմ կարգախոսն է՝ «Թող գործը խոսի, ոչ թե բառերը»։



Comments


Զանգահարել

+37411232113

Էլ. հասցե

Հետևել մեր նորություններին

  • Facebook
  • YouTube
  • LinkedIn

- կրթաթոշակ - տաղանդներ - երաժշտություն - ապագա

© since 2019 by Music for Future Foundation

bottom of page