top of page

«ԷՍ ԷԼ ԵՍ ԵՄ»․ Մհեր Խաչատրյան

3 days ago
1 min read

Գործիքս ինձ սովորեցրել է սիրել երաժշտությունը։

Երաժշտությունն ինձ համար ապրելու ամենաուժեղ ձևն է, որն ինձ լիցքավորում է ամեն օր։

Երբ մենակ եմ լսում եմ իմ սիրելի կոմպոզիտորների ստեղծագործությունները։

Նվագելիս ես մոռանում եմ ամեն ինչ և մնում եմ միայն իմ երաժշտության հետ։

Հավատում եմ, որ իմ նվագը կդարձնի ինձ սիրված դաշնակահար։


Երբ բեմում եմ, զգում եմ մեծ պատասխանատվություն, որն օգնում է ինձ նվագել ավելի լավ։

Երջանիկ եմ զգում, երբ ստեղծագործությունս հնչում է այնպես, ինչպես զգում եմ իմ ներսում։


Քչերը գիտեն, բայց ես ոչ միայն նվագում եմ երաժշտության մեծերի ստեղծագործությունները, այլև նկարում եմ նրանց դիմանկարները։


Հայ լինելը ինձ համար հպարտություն է։


Կյանքում կարևորը լավ երաժիշտ դառնալուց բացի, նաև լավ մարդ մնալն է։


Ոգեշնչվում եմ, երբ հաղթահարում եմ ամենադժվար երաժշտական հատվածն ու անթերի նվագում։


Հուզվում եմ, երբ զգում եմ, որ ամեն ինչ չէ, որ ստացվեց այնպես, ինչպես ես էի ուզում, բայց դա ինձ ստիպում է ավելի շատ աշխատել։


Երաժիշտ լինելը նշանակում է անընդհատ կատարելագործվել, որպեսզի հոգուտ ձայնը լսելի դառնա ուրիշներին։

Հասկացել եմ, որ տաղանդ ունենալուց բացի, պետք է շատ-շատ աշխատել։

Ինձ ուժ է տալիս իմ ընտանիքը։

Հպարտանում եմ, երբ հաղթահարում եմ դժվարությունները։


Երեք բառով ես աշխատասեր, պարտաճանաչ, խաղաղասեր եմ։


Ուրախանում եմ, երբ  երկար պարապելուց հետո ստացվում է այն, ինչ ուզում էի։

10 տարի հետո ես արդեն պրոֆեսիոնալ երաժիշտ դարձած կլինեմ։


Երևանում ամենաշատը սիրում եմ քաղաքիս ջերմ ու հարազատ մթնոլորտը։


Երազում եմ նվագել աշխարհի մեծ բեմերում։


 Իմ կարգախոսն է՝ «Միշտ առաջ՝ դեպի նորանոր բարձունքներ»։


Comments


external-file_edited.jpg

Զանգահարել

Էլ. հասցե

Հետևել մեր նորություններին

  • Facebook
  • YouTube
  • LinkedIn

- կրթաթոշակ - տաղանդներ - երաժշտություն - ապագա

© since 2019 by Music for Future Foundation

bottom of page