«ԷՍ ԷԼ ԵՍ ԵՄ»․ Միքայել Հարությունյան

Գործքիս ինձ սովորեցրել է համբերատար լինել,աշխատել ինձ վրա և երաժշտության միջոցով արտահայտել զգացմունքներս։
Երաժշտությունն ինձ համար հոգու լեզու է։
Երբ մենակ եմ երազում եմ։
Նվագելիս ես մոռանում եմ ամեն ինչ և ապրում երաժշտությամբ։
Հավատում եմ, որ երազանքներն իրականանում եմ աշխատասիրության շնորհիվ։
Երբ բեմում եմ, զգում եմ ազատություն ու միևնույն ժամանակ հուզմունք։
Երջանիկ եմ զգում, երբ իմ նվագով ուրախություն եմ պարգևում մարդկանց։
Քչերը գիտեն, բայց ես կոլլեկցիոն մեքենաների մեծ հավաքածու ունեմ։
Հայ լինելն ինձ համար մեծ հպարտություն է։
Կյանքում կարևորը սերն է ,ընտանիքը ու հավատը։
Ոգեշնչվում եմ, երբ հաղթահարում եմ որևիցէ բարդությունԼ
Հուզվում եմ, երբ կարողանում եմ հուզել։
Երաժիշտ լինելը նշանակում է հոգով ու սրտով ապրել երաժշտությամբ։
Հասկացել եմ, որ կյանքում ոչինչ հեշտ չի տրվում։
Ինձ ուժ է տալիս հարազատներիս սերը։ Հպարտանում եմ, երբ ինձնով են հպարտանում։ Երեք բառով ես ժպտերես եմ, ընկերասեր, բարի։
Ուրախանում եմ, երբ մեր տուն հյուրեր են գալիս։
10 տարի հետո ես ինձ տեսնում եմ մարդ, որի նպատակներն ու երազանքները սկսում են իրականանալ։
Երևանում ամենաշատը սիրում եմ այն գեղեցկությունը, որտեղ ամեն անկյուն իր պատմությունն ունի։
Երազում եմ դառնալ լավ երաժիշտ, հասնել մեծ բարձունքների և իմ նվագով հուզել մարդկանց սրտերը։
Իմ կարգախոսն է՝ «Ամեն ինչին հասնելու համար պետք է հավատաս ինքդ քեզ ու երբեք չհանձնվես»։




Comments