top of page

«Միշտ կան ավելի մեծ բարձունքներ, որոնց կարելի է հասնել». Մարիամ Սմբատյան

  • Sep 15
  • 3 min read
ree

Ինչո՞ւ ընտրեցիր երաժշտությունը որպես քո կյանքի ուղի՝ ի՞նչ է քեզ գրավում այս արվեստում։


Մանկությունից երաժշտության հնչյունները հոգեհարազատ են եղել ինձ։ Երաժշտության շնորհիվ ես արտահայտում եմ իմ զգացմունքներն ու հույզերը։


ree

Որ կոմպոզիտորներ են քեզ համար առավել մոտ ու ազդեցիկ, և ինչու։


Ինձ համար առավել ազդեցիկ և հոգեհարազատ են Չայկիվսկին և Ռախմանինովը, որոնց երաժշտությունը նվագելիս կամ լսելիս մտնում ես մի նոր աշխարհ՝ լի հույզերով և գույներով։


Ի՞նչ նպատակներ և երազանքներ ունես որպես երաժիշտ՝ անձնական և մասնագիտական։


Իմ նպատակներն են կատարելագործել գիտելիքներս և հմտություններս երաժշտական ասպարեզում, ելույթ ունենալ աշխարհահռչակ բեմերում հայտնի նվագախմբերի հետ՝ ներկայացնելով իմ հայրենիքը։


Որո՞նք են այն արժեքները, որոնց հետևում ես քո երաժշտական գործունեության ընթացքում։


Ես կարևորում եմ նվիրումը և աշխատասիրությունը, քանի որ երաժիշտ լինելը միայն տաղանդ չէ, այլ նաև ջանք և եռանդ է պահանջում մեծ հաջողությունների հասնելու համար։



ree

Ինչպե՞ս ես պատկերացնում քո դերը՝ որպես երաժիշտ, մշակույթի և հասարակության մեջ։


Ես ուզում եմ լինել կապող օղակ սերունդների միջև, պահպանելով հայկական երաժշտական ժառանգությունը և սփռել երաժշտական սերը հանրության մեջ։


Ինչպե՞ս է քո երաժշտությունը կարող օգնել կամ ազդել Հայաստանի և հայ մշակույթի զարգացման վրա։ 


Ես կարող եմ իմ կատարումներով ներկայացնել հայ մշակույթը աշխարհին , խթանելով հետաքրքրություն մեր երաժշտության և երկրի նկատմամբ։


Ո՞րն է քո ամենահիմնական ներշնչանքը և մղումը շարունակել սովորել ու զարգանալ երաժշտության ոլորտում։


Ամենահիմնական ներշնչանքը դա սերն է արվեստի հանդեպ և հզոր ցանկությունը կատարելագործվելու, քանի որ չեմ պատկերացնում իմ կյանքն առանձ երաժշտության ։






Ինչպե՞ս դու կբնորոշես արվեստի և երաժշտության կարևորությունը մարդու և հասարակության կյանքում։


Արվեստը սրտի լեզուն է , իսկ երաժշտությունը ՝ նրա շունչը։ Երաժշտությունը շփման մի խորը և իմաստուն արտահայտչամիջոց է։ Այն օգնում է մարդուն ճանաչել ինքն իրեն ՝ բացահայտելով մի նոր հսկայական ճանապարհ դեպի անսահմանություն։


ree

Ո՞ր խնդիրները կամ դժվարությունները ես հանդիպել որպես երիտասարդ երաժիշտ, և ինչպես ես հաղթահարում դրանք։

 

Ցանկացած դժվարություն և խոչնդոտ հաղթահարում եմ կամքի և աշխատասիրության , նպատակասլացության և կատարելությանը հասնելու շնորհիվ։ 


 Ինչպե՞ս տեսնում ես «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի դերակատարությունը քո և նմանատիպ երիտասարդների համար։



«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը հնարավորություն է տալիս ունենալ բեմական փորձ և հանդես գալ ելույթներով Հայաստանում և արտերկրում, շփվել և ստանալ վարպետության դասեր հայտնի երաժիշտների հետ,ստանալ կրթաթոշակ, անցնել օտար լեզուների դասընթացներ, զարգանալ այցելելով թանգարաններ և տաղանդավոր երաժիշտների համերգներին և իհարկե ձեռք բերել հիանալի ընկերներ։ 



Որտե՞ղ և ինչպես ես տեսնում քո երաժշտական գործունեությունը ապագայում՝ Հայաստանում կամ արտերկրում։


Երաժշտական գործունեությունս ապագայում տեսնում եմ և Հայաստանում, և արտերկրում։


Ինչպե՞ս ես հաղթահարում ստեղծագործական դժվարությունները կամ ներշնչման պակասը։


Ստեղծագործական ճանապարհին լինում են պահեր , երբ ներշնչանքը դադարում է հոսել։ Այդպիսի պահերին ես սովորել եմ ընդունել դադարը ոչ թե որպես հետընթաց , այլ որպես հնարավորություն լռության մեջ ինքս ինձ լսելու և իմ ճանապարհը ավելի մեծ ոգևորությամբ շարունակելու մի պահ։



ree

 Ի՞նչ արժեքներ ես ցանկանում փոխանցել քո կատարումներով կամ ստեղծագործություններով։ 


Ուզում եմ փոխանցել անկեղծություն , բարություն, զգացմունք և սեր երաժշտության հանդեպ։


 Ինչո՞վ ես հետաքրքրվում երաժշտությունից բացի՝ ունե՞ս հոբբի կամ զբաղմունք, որը քեզ ոգեշնչում է։ 


 Ազատ ժամանակ սիրում եմ լսել երաժշտություն , շփվել ընկերներիս հետ և ուսումնասիրել մաթեմատիկա և ֆիզիկա առարկաները։

 

 

Ունե՞ս սիրելի կարգախոս կամ ասացվածք, որը քեզ ոգեշնչում է քո կյանքի ճանապարհին:  


«Գագաթնակետ չկա։ Միշտ կան ավելի մեծ բարձունքներ, որոնց կարելի է հասնել»։


 

  

ree

Ո՞ր համերգասրահում կամ բեմում կցանկանայիր մի օր ելույթ ունենալ և ինչու հենց այնտեղ։


 Կցանկանայի ելույթ ունենալ Վիեննայի «Musikverein», Նյու Յորքի «Carnegie Hall»,Լոնդոնի «Royal Albert Hall» համերգասրահներում զգալով հանդիսատեսի ջերմությունը և հաճույք ստանալով համերգասրահների գեղեցկությամբ և լիությամբ։Այս համերգասրահներում ելույթ ունենալը արդեն մեծ ձեռքբերում և չափանիշ է ցանկացած երաժշտի համար։


Ո՞ւմ հետ կցանկանայիր նվագել կամ համագործակցել՝ երազանքդ կատարելու դեպքում։


Կուզեի համագործակցել և ելութ ունենալ աշխարհահռչակ երաժիշտներ Դուդամելի, Աուգուստին Հադելիխի, Յո-Յո Մայի, Կլարա Ջումի Կանգի և այլ մեծանուն երաժիշների հետ։



 Ո՞ր երաժշտական ուսումնական հաստատությունում կցանկանայիր շարունակել քո կրթությունը ։


Եվրոպական բարձրագույն երաժշտական ուսումնական հաստատություններից որևիցէ մեկում։



Comments


Զանգահարել

+37411232113

Էլ. հասցե

Հետևել մեր նորություններին

  • Facebook
  • YouTube
  • LinkedIn

- կրթաթոշակ - տաղանդներ - երաժշտություն - ապագա

© since 2019 by Music for Future Foundation

bottom of page