top of page

«Երազում եմ ստեղծել իմ անհատական ֆլեյտայի խմբակը». Մերի Դավթյան

  • Oct 10
  • 2 min read
ree

- Ինչո՞ւ ընտրեցիր երաժշտությունը որպես քո կյանքի ուղի՝ ի՞նչ է քեզ գրավում այս արվեստում։


- Երաժշտությունը ինձ համար ինքնադրսևորման ձև է, ներաշխարհիս լեզուն։ Այն թույլ է տալիս վերարտադրել հույզերս ու զգացմունքներս, լինել անկեղծ ու բաց ինքս իմ հանդեպ։


ree

- Որ կոմպոզիտորներ են քեզ համար առավել մոտ ու ազդեցիկ, և ինչու։


-Չեմ կարող առանձնացնել կոնկրետ կոմպոզիտորների, բայց ինձ շատ հարազատ է քնարական ոճը, որն  ամբողջությամբ համապատասխանում է իմ 

ներաշխարհին։


- Ի՞նչ նպատակներ և երազանքներ ունես որպես երաժիշտ՝ անձնական և մասնագիտական։


-Երազում եմ դառնալ կայացած երաժիշտ, ստեղծել իմ անհատական ֆլեյտայի խմբակը, որտեղ կզբաղվեմ երեխաների ուսուցմամբ։ Նրանց հետ աշխատելու գաղափարը ինձ շատ է գրավում, իսկ պատկերացումներիցս արդեն իսկ ոգևորվում եմ))


-Որո՞նք են այն արժեքները, որոնց հետևում ես քո երաժշտական գործունեության ընթացքում:


Երաժշտության մեջ ինձ համար ամենամեծ արժեքը անկեղծությունն է։ Երբ անկեղծություն չկա, երաժշտություն էլ 

չկա։ Երաժշտության իմաստն ու խորհուրդը հենց այդ արժեքի մեջ եմ տեսնում։


ree

- Ինչպե՞ս ես պատկերացնում քո դերը՝ որպես երաժիշտ, մշակույթի և հասարակության մեջ։


Իմ դերն ու առաքելությունը համարում եմ փոքրիկների մեջ երաժշտության հանդեպ սիրո և ճիշտ պատկերացումների սերմանումը։


- Ինչպե՞ս է քո երաժշտությունը կարող օգնել կամ ազդել Հայաստանի և հայ մշակույթի զարգացման վրա։ 

-Իմ կատարումներով ուզում եմ տարածել և կենդանի պահել հայկական մշակույթը։

 

- Ո՞րն է քո ամենահիմնական ներշնչանքը և մղումը շարունակել սովորել ու զարգանալ երաժշտության ոլորտում։


-Իմ հիմնական շարժիչ ուժը իմ երազանքին ձգտումն է ու նրան հասնելու անկոտրում ցանկությունը։

 

- Ինչպե՞ս դու կբնորոշես արվեստի և երաժշտության կարևորությունը մարդու և հասարակության կյանքում։

-Իմ կարծիքով՝ երաժշտությունը մարդու հոգու դաստիարակն է, և հասարակության մեջ երաժիշտը տարբերվում է իր կիրթ ու դաստիարակված կերպարով։


- Ի՞նչ խնդիրները կամ դժվարությունները ես հանդիպել որպես երիտասարդ երաժիշտ, և ինչպես ես հաղթահարում դրանք։


-Հիմնականում հանդիպող դժվարությունները կապված են կատարողական բարդությունների հետ, որոնք փորձում եմ հաղթահարել աշխատասիրությամբ։


- Ինչպե՞ս տեսնում ես «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի դերակատարությունը քո և նմանատիպ երիտասարդների համար։


-«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը մեծ հնարավորություն է՝ զարգանալու, կրթվելու և փորձ ձեռք բերելու համար։

 

- Որտե՞ղ և ինչպես ես տեսնում քո երաժշտական գործունեությունը ապագայում՝ Հայաստանում կամ արտերկրում։

-Իմ երաժշտական գործունեությունը ապագայում պատկերացնում եմ Հայաստանում, հատկապես՝ իմ հարազատ Վանաձոր քաղաքում, որտեղ ուզում եմ զարգացնել ֆլեյտայի արվեստը։


- Ինչպե՞ս ես հաղթահարում ստեղծագործական դժվարությունները կամ ներշնչման պակասը։


-Երբ ներքուստ զգում եմ ներշնչանքի պակաս, շատ կարևոր եմ համարում հարազատներիս աջակցությունը։

 

- Ի՞նչ արժեքներ ես ցանկանում փոխանցել քո կատարումներով կամ ստեղծագործություններով։

 

-Իմ կատարումներով կցանկանայի փոխանցել այն, ինչի պակասն այսօր շատ կա՝ հույս, ներդաշնակություն և 

ազնվություն։


ree

- Որտե՞ղ և ինչպես ես տեսնում քո երաժշտական գործունեությունը ապագայում՝ Հայաստանում կամ արտերկրում։

-Իմ երաժշտական գործունեությունը ապագայում պատկերացնում եմ Հայաստանում, հատկապես՝ իմ հարազատ Վանաձոր քաղաքում, որտեղ ուզում եմ զարգացնել ֆլեյտայի արվեստը։


- Ինչո՞վ ես հետաքրքրվում երաժշտությունից բացի՝ ունե՞ս հոբբի կամ զբաղմունք, որը քեզ ոգեշնչում է։

-Ազատ ժամանակ սիրում եմ անցկացնել ընտանիքիս անդամների հետ։ Քանի որ օրվա ընթացքում քիչ եմ շփվում նրանց հետ,  ահռելի  կարոտ  է կուտակվում)))



- Ունե՞ս սիրելի կարգախոս կամ ասացվածք, որը քեզ ոգեշնչում է քո կյանքի ճանապարհին:


-Ինձ համար որպես կյանքի կարգախոս է Սոկրատեսի հետևյալ միտքը․ «Նա, ով չի ուզում՝գտնում է պատճառ, իսկ ով ուզում է՝ գտնում է միջոց»։ 


ree

- Ո՞ր համերգասրահում կամ բեմում կցանկանայիր մի օր ելույթ ունենալ և ինչու հենց այնտեղ։


-Կցանկանայի նվագել Կարնեգի հոլում՝ այդ

շքեղ ու հեքիաթային բեմում։ Դա ուղղակի երազանք է…))


- Ո՞ւմ հետ կցանկանայիր նվագել կամ համագործակցել՝ երազանքդ կատարելու դեպքում։


-Կցանկանայի ելույթ ունենալ ֆլեյտահարուհի Ժասմին Չոյի հետ․ նրա ոճը շատ է գրավում

 ինձ։


- Ո՞ր երաժշտական ուսումնական հաստատությունում կցանկանայիր շարունակել քո կրթությունը։


Հետագայում մտադիր եմ շարունակել կրթությունս Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։

 


Comments


Զանգահարել

+37411232113

Էլ. հասցե

Հետևել մեր նորություններին

  • Facebook
  • YouTube
  • LinkedIn

- կրթաթոշակ - տաղանդներ - երաժշտություն - ապագա

© since 2019 by Music for Future Foundation

bottom of page