top of page

Ֆագոտահար Ռազմիկ Մկրտչյանն ընդունվել է Hochschule für Musik und Theater Rostock հեղինակավոր երաժշտական հաստատություն

  • 9 hours ago
  • 1 min read

«Հայ Վիրտուոզներ» կրթական և զարգացման ծրագրի կրթաթոշակառու, ֆագոտահար Ռազմիկ Մկրտչյանն ընդունվել է Գերմանիայի հեղինակավոր Hochschule für Musik und Theater Rostock բարձրագույն երաժշտական հաստատության ֆագոտի բաժին, որտեղ իր մասնագիտական կրթությունը կշարունակի պրոֆեսոր David Petersen-ի դասարանում։

Ռազմիկի ընդունելությունը կարևոր ձեռքբերում է, որը վկայում է նրա հետևողական աշխատանքի, նվիրումի և մասնագիտական աճի մասին։ Մենք հպարտ ենք, որ մեր կրթաթոշակառուները շարունակում են ընդլայնել իրենց մասնագիտական ուղին՝ ընդունվելով միջազգային հեղինակավոր կրթական հաստատություններ։


Սրտանց շնորհավորում ենք Ռազմիկին այս կարևոր հաջողության կապակցությամբ և մաղթում ստեղծագործական նոր բարձունքներ և բազմաթիվ նվաճումներ։


 
 
 

Comments


Զանգահարել

+37411232113

Էլ. հասցե

Հետևել մեր նորություններին

  • Facebook
  • YouTube
  • LinkedIn

- կրթաթոշակ - տաղանդներ - երաժշտություն - ապագա

© since 2019 by Music for Future Foundation

bottom of page