top of page

Գալարափողահար Մարտին Արշակյանն ընդունվել է Ավստրիայի Գրացի երաժշտության և կատարողական արվեստների համալսարան

7 minutes ago
1 min read

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառու, գալարափողահար Մարտին Արշակյանն ընդունվել է Ավստրիայի Գրացի երաժշտության և կատարողական արվեստների համալսարան (KUG)՝ շարունակելու իր մասնագիտական կրթությունը աշխարհահռչակ գալարափողահար Օզան Չաքարի դասարանում։

«Հայ Վիրտուոզներ» ծրագրի շրջանակում Մարտինն ունեցել է մասնագիտական զարգացման և փորձառության ձեռքբերման հնարավորություններ՝ աշխատելով և շարունակաբար զարգացնելով իր կատարողական հմտությունները։ Գրացի երաժշտության և կատարողական արվեստների համալսարան ընդունվելը երիտասարդ երաժշտի մասնագիտական ճանապարհի կարևոր նոր փուլ է՝ հնարավորություն ընձեռելով խորացնելու գիտելիքներն ու վարպետությունը և զարգանալու միջազգային բարձրակարգ կրթական միջավայրում։


«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը ուրախ է տեսնել Մարտին Արշակյանի մասնագիտական առաջընթացն ու նոր ձեռքբերումները և շնորհավորում է նրան այս կարևոր հաջողության կապակցությամբ՝ մաղթելով ստեղծագործական ոգեշնչում, մասնագիտական նոր ձեռքբերումներ և հաջողություններ իր հետագա ճանապարհին։


Comments


Զանգահարել

+37411232113

Էլ. հասցե

Հետևել մեր նորություններին

  • Facebook
  • YouTube
  • LinkedIn

- կրթաթոշակ - տաղանդներ - երաժշտություն - ապագա

© since 2019 by Music for Future Foundation

bottom of page