top of page

Ջութակահար Էդուարդ Դայանն ընդունվել է Մադրիդի Ռեյնա Սոֆիայի անվան երաժշտական բարձրագույն դպրոց

  • 2 days ago
  • 1 min read

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառու, ջութակահար Էդուարդ Դայանն ընդունվել է Մադրիդի Ռեյնա Սոֆիայի անվան երաժշտական բարձրագույն դպրոց՝ շարունակելու իր մասնագիտական կրթությունը աշխարհահռչակ ջութակահար Զախար Բրոնի դասարանում։

Տարիներ շարունակ լինելով «Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառու՝ Էդուարդը զարգացրել է իր մասնագիտական հմտությունները, ձեռք բերել արժեքավոր փորձ և շարունակաբար կատարելագործել իր երաժշտական վարպետությունը։ Այսօր այս նշանակալի ձեռքբերումը երիտասարդ երաժշտի հետևողական աշխատանքի, նվիրվածության և մասնագիտական աճի հերթական կարևոր հանգրվանն է՝ բացելով նոր հնարավորություններ նրա ստեղծագործական ճանապարհին։


«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը հպարտ է հետևել իր պատանի տաղանդավոր երաժիշտ Էդուարդ Դայանի մասնագիտական առաջընթացին և շնորհավորում է նրան այս կարևոր հաջողության կապակցությամբ՝ մաղթելով նոր նվաճումներ և ստեղծագործական վերելքներ։



Comments


Զանգահարել

+37411232113

Էլ. հասցե

Հետևել մեր նորություններին

  • Facebook
  • YouTube
  • LinkedIn

- կրթաթոշակ - տաղանդներ - երաժշտություն - ապագա

© since 2019 by Music for Future Foundation

bottom of page