Վարպետության դաս թավջութակահար Գայ Ջոնսթոնի հետ
10 hours ago
1 min read

Սերգեյ Սմբատյանի հիմնադրած «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Հայ Վիրտուոզներ» կրթական և զարգացման ծրագրի կրթաթոշակառուները շարունակում են կատարելագործել իրենց մասնագիտական հմտությունները՝ աշխարհահռչակ երաժիշտների հետ հանդիպումների և վարպետության դասերի միջոցով։
Այս անգամ պատանի թավջութակահարների հետ աշխատեց թավջութակահար Գայ Ջոնսթոնը՝ կիսվելով իր մասնագիտական փորձով և գիտելիքներով։ Վարպետության դասի ընթացքում ուշադրություն դարձվեց կատարողական տեխնիկային, երաժշտական մեկնաբանությանը և գեղարվեստական արտահայտչականությանը՝ երիտասարդ երաժիշտների համար ստեղծելով նոր գիտելիքներ ձեռք բերելու և սեփական կատարողական հմտությունները զարգացնելու արժեքավոր հնարավորություն։




Comments