top of page

Դաշնամուրի վարպետության դաս և հանդիպում Եվա Գևորգյանի հետ

  • 33 minutes ago
  • 1 min read

«Հայ Վիրտուոզներ» կրթական և զարգացման ծրագրի կրթաթոշակառուները վարպետության դաս ունեցան դաշնակահար Եվա Գևորգյանի հոտ, որը դարձավ իսկապես հիշարժան և ոգեշնչող օր մեր երիտասարդ երաժիշտների համար։

Իր սերնդի ամենավառ և հաջողակ դաշնակահարներից մեկի հետ հանդիպումը բացառիկ հնարավորություն էր պատանի երաժիշտների համար՝ ոչ միայն մասնակցելու վարպետության դասին, այլև անմիջականորեն շփվելու, լսելու նրա խորհուրդները, փորձն ու մասնագիտական դիտարկումները։

Վարպետության դասից հետո տեղի ունեցավ ջերմ և անկեղծ զրույց, որի ընթացքում պատանիները հնարավորություն ունեցան տալու իրենց հետաքրքրող հարցերը, խոսելու երաժշտության, կրթության, նպատակների և երաժշտական ճանապարհի մասին։ Եվա Գևորգյանը մեծ սիրով կիսվեց իր փորձով, պատմություններով և կարևոր խորհուրդներով՝ ոգեշնչելով երիտասարդ երաժիշտներին շարունակել իրենց ճանապարհը նոր հավատով ու մոտիվացիայով։


Comments


Զանգահարել

+37411232113

Էլ. հասցե

Հետևել մեր նորություններին

  • Facebook
  • YouTube
  • LinkedIn

- կրթաթոշակ - տաղանդներ - երաժշտություն - ապագա

© since 2019 by Music for Future Foundation

bottom of page