Սաքսոֆոնի վարպետության դասեր Սիմոնե Բելագամբայի հետ
- Jun 24
- 1 min read
Updated: Jul 21

«Երաշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուները մասնակցեցին սաքսոֆոնի վարպետության դասի, որը վարեց իտալացի սաքսոֆոնահար Սիմոնե Բելագամբան։
Դասի ընթացքում երիտասարդ երաժիշտները հնարավորություն ունեցան կատարելագործելու իրենց կատարողական հմտությունները, աշխատելու երաժշտական արտահայտչականության, տեխնիկական վարպետության և բեմական ներկայացման տարբեր ասպեկտների վրա՝ ստանալով մասնագիտական արժեքավոր խորհուրդներ և անհատական ուղեցույցներ։
Վարպետության դասը պատանի սաքսոֆոնահարների համար դարձավ նոր գիտելիքների, երաժշտական բացահայտումների և միջազգային փորձի փոխանակման կարևոր փորձ՝ նպաստելով նրանց մասնագիտական զարգացմանն ու ստեղծագործական աճին։ «Վիրտուոզների բանաձև» նախագիծն իրականացվում է Renshin Urban Investments ընկերության աջակցությամբ։




Comments