top of page

«ՎԱՆՔ» բարեգործական հիմնադրամը միացել է «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի առաքելությանը՝ դառնալով «Ձգտումների գործընկեր»

  • Aug 6
  • 1 min read
ree

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի գործունեության հիմքում կրթությունն են և երեխաները՝ իրենց

տաղանդով և երազանքներով։ Մենք մշտապես ձգտում ենք միավորել այն գործընկերներին, ովքեր կիսում են մեր այդ հավատն ու նվիրվածությունը և այս համատեքստում մեծ ուրախությամբ ենք հայտնում, որ մեր «Ձգտումների

գործընկեր»-ն է դարձել «ՎԱՆՔ» բարեգործական հիմնադրամը, որն իր գործունեությամբ խթանում է կրթության,

մշակույթի և սոցիալական ոլորտների զարգացումը։


Այս աջակցության շնորհիվ «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի պատանի երաժիշտներից մեկը ստացել է մեկ տարվա կրթաթոշակ, ինչը կնպաստի նրա մասնագիտական աճին՝ հնարավորություն տալով շարունակել զարգանալ որպես երաժիշտ։


Այս նվիրատվությունն անմիջական ներդրում է այն արժեքների մեջ, որոնք մենք կիսում ենք «ՎԱՆՔ»

բարեգործական հիմնադրամի հետ։ Սա աջակցություն է ոչ միայն ծրագրին, այլ նաև մեր համընդհանուր

տեսլականին՝ կրթությամբ ու մշակույթով կառուցել մի հասարակություն, որտեղ յուրաքանչյուրը կարող է գտնել իր

տեղը, իր ձայնը և իր ճանապարհը։


Շնորհակալ ենք «ՎԱՆՔ» հիմնադրամին՝ հավատի, վստահության և երեխաների ապագայի հանդեպ ցուցաբերած

պատասխանատվության համար։ Միասին մենք ստեղծում ենք իրական փոփոխություն՝ ոգեշնչելով, ուժ տալով և

բացելով նոր ուղիներ տաղանդավոր երեխաների համար։

Comments


Զանգահարել

+37411232113

Էլ. հասցե

Հետևել մեր նորություններին

  • Facebook
  • YouTube
  • LinkedIn

- կրթաթոշակ - տաղանդներ - երաժշտություն - ապագա

© since 2019 by Music for Future Foundation

bottom of page