top of page

Eleveight AI-ը դարձել է «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Ապագայի գործընկեր»

23 hours ago
1 min read

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանի հիմնադրած «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամին է միացել

Eleveight AI ընկերությունը՝ որպես «Ապագայի գործընկեր»։ Ընկերության կատարած նվիրատվությունն ուղղված է «Հայ Վիրտուոզներ» կրթական և զարգացման ծրագրին՝ նպաստելով երիտասարդ երաժիշտների մասնագիտական աճին, կրթական հնարավորությունների ընդլայնմանը և ստեղծագործական ներուժի բացահայտմանը։

Այս աջակցությունը նոր հնարավորություններ կստեղծի ծրագրի սաների համար՝ շարունակելու իրենց կրթական ուղին, զարգացնելու հմտությունները և քայլեր կատարելու դեպի միջազգային բեմեր։ Այն նաև կարևոր ներդրում է Հայաստանի երաժշտական ապագայի և տաղանդավոր երիտասարդների կայացման գործում։

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը շնորհակալություն է հայտնում Eleveight AI-ին՝ վստահության, աջակցության և երիտասարդ սերնդի զարգացման գործում ունեցած ներդրման համար։

Eleveight AI-ն ԱԲ գործարան է, որը տրամադրում է արհեստական բանականության համար նախատեսված բարձր արտադրողականությամբ հաշվողական ենթակառուցվածքներ՝ նպաստելով նորարարության և առաջադեմ տեխնոլոգիաների զարգացմանը



Comments


external-file_edited.jpg

Զանգահարել

Էլ. հասցե

Հետևել մեր նորություններին

  • Facebook
  • YouTube
  • LinkedIn

- կրթաթոշակ - տաղանդներ - երաժշտություն - ապագա

© since 2019 by Music for Future Foundation

bottom of page