top of page

Համագործակցության հուշագրի ստորագրում «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի և Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի միջև

  • 6 minutes ago
  • 1 min read

2026 թվականի հունիսի 26-ին «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը և Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը պաշտոնապես կնքեցին համագործակցության հուշագիր՝ ամրապնդելով իրենց համատեղ հանձնառությունը երաժշտական կրթության և մշակութային կյանքի զարգացման ուղղությամբ։

Հուշագիրը ստորագրվեց Երևանում՝ երկու կառույցների տնօրենների՝ Աննա Տեր-Հովակիմյանի և Արմինե Գրիգորյանի կողմից, որոնք վերահաստատեցին ընդհանուր նպատակն ու պատրաստակամությունը զարգացնելու երիտասարդ երաժիշտների ստեղծագործական միջավայրը և ընդլայնելու նրանց մասնագիտական հնարավորությունները։

Սույն համագործակցությունը նպատակ ունի ստեղծել կայուն հարթակ, որտեղ կրթությունը և արվեստը կզուգորդվեն իրական փորձառության հետ՝ հնարավորություն տալով հիմնադրամի կրթական ծրագրերի պատանի երաժիշտներին հանդես գալու և զարգանալու երկրի ամենանշանակալի մշակութային կենտրոններից մեկում՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում։

Համագործակցության շրջանակում նախատեսվում է համատեղ միջոցառումների, համերգների, վարպետության դասերի և կրթական ծրագրերի կազմակերպում, ինչպես նաև երիտասարդ երաժիշտների մասնակցություն տուն-թանգարանի նախաձեռնություններին, փառատոներին և համերգներին։ Բացի այդ, նախատեսվում է միջազգային և հայ երաժիշտների հետ ստեղծագործական հանդիպումների, ինչպես նաև կրթական և մշակութային նախագծերի իրականացում։

Վստահ ենք, որ այս հուշագիրը կդառնա երկարաժամկետ և արդյունավետ գործընկերության սկիզբ՝ ուղղված երաժշտական կրթության և մշակութային միջավայրի շարունակական զարգացմանը։



Comments


Զանգահարել

+37411232113

Էլ. հասցե

Հետևել մեր նորություններին

  • Facebook
  • YouTube
  • LinkedIn

- կրթաթոշակ - տաղանդներ - երաժշտություն - ապագա

© since 2019 by Music for Future Foundation

bottom of page