Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբը՝ «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Զարգացման գործընկեր»
- 2 days ago
- 1 min read

Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբը միացել է «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամին՝ կատարելով նվիրաբերություն «Հայ Վիրտուոզներ» ծրագրին և դառնալով «Զարգացման գործընկեր»։
Կրթությունը այն հիմքն է, որի վրա կառուցվում է հասարակության ապագան, իսկ երբ կրթությունն ու գիտելիքը կարևորող կազմակերպությունները միավորվում են, ձևավորվում է առավել խորքային և երկարաժամկետ ազդեցություն ունեցող համագործակցություն։
Շնորհակալ ենք և բարձր ենք գնահատում, որ մեր ընդհանուր հավատը կրթության, պատասխանատվության և զարգացման հանդեպ այսօր վերածվում է իրական քայլի՝ հանուն երիտասարդ սերնդի կրթության և առաջընթացի։








Comments