top of page

Ջութակի վարպետության դասեր Զոհրաբ Թադևոսյանի հետ

  • 3 days ago
  • 1 min read

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի ջութակահարների համար հիանալի հնարավորություն էր մասնակցել ճանաչված ջութակահար Զոհրաբ Թադևոսյանի եռօրյա վարպետության դասերին։


Այս օրերը ոչ միայն տեխնիկական հմտությունների խորացման, այլև ներշնչանքի, փորձի և ստեղծագործական մտքի փոխանցման բացառիկ հնարավորություն էին մեր երիտասարդ երաժիշտների համար։


Վարպետության դասերի ավարտին Զոհրաբ Թադևոսյանը փոքրիկ անակնկալ նվերներ հանձնեց երեխաներին՝ ամրապնդելով այս կարևոր հանդիպման ջերմ հիշողությունը։


Շնորհակալենք պարոն Թադևոսյանին՝ հոգատարության, գիտելիքի և մեծ սիրո համար, որով նա կիսվեց մեր տաղանդավոր սերնդի հետ։


Comments


Զանգահարել

+37411232113

Էլ. հասցե

Հետևել մեր նորություններին

  • Facebook
  • YouTube
  • LinkedIn

- կրթաթոշակ - տաղանդներ - երաժշտություն - ապագա

© since 2019 by Music for Future Foundation

bottom of page