Ջութակահար Ռոբերտ Սեյրանյանը ընդունվել է Լոս Անջելեսի հեղինակավոր Colburn School
- 1 hour ago
- 1 min read

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Հայ Վիրտուոզներ» կրթական և զարգացման ծրագրի կրթաթոշակառու, ջութակահար Ռոբերտ Սեյրանյանը ընդունվել է Լոս Անջելեսի հեղինակավոր Colburn School կատարողական արվեստի դպրոց՝ արժանանալով ամբողջական կրթաթոշակի։
Այս կարևոր ձեռքբերումը նոր փուլ է Ռոբերտի երաժշտական ճանապարհին, որը հնարավորություն կտա նրան շարունակել իր մասնագիտական զարգացումը աշխարհի առաջատար կատարողական արվեստի հաստատություններից մեկում։ Սրտանց շնորհավորում ենք Ռոբերտին և մաղթում նորանոր հաջողություններ, ստեղծագործական վերելքներ ու մեծ հաղթանակներ իր երաժշտական ճանապարհին։




Comments