Հայաստանի Բանկերի Միությունը միացել է Հիմնադրամին՝ դառնալով «Ապագայի գործընկեր»
- 9 hours ago
- 1 min read

Հայաստանի Բանկերի Միությունը այս տարի ևս միացել է «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամին՝ կատարելով 3 միլիոն ՀՀ դրամի չափով ներդրում և դառնալով մեր «Ապագայի գործընկերը»։
Տարիներ շարունակ Հայաստանի Բանկերի Միությունը վստահորեն մեր կողքին է՝ մշտապես աջակցելով հիմնադրամի նախաձեռնություններին, հավատալով մեր առաքելությանը և մեր երեխաների տաղանդին ու ներուժին։ Այս հետևողական և ամուր գործընկերությունը մեզ համար պարզապես աջակցություն չէ․ այն արժեքների, տեսլականի և ապագայի հանդեպ պատասխանատվության համընկնում է։
Շնորհակալ ենք վստահության, շարունակական աջակցության և պատանի սերնդի ապագայի կերտման գործում ձեր նվիրված մասնակցության համար։








Comments