top of page

Լուիզա Սելլոն կմիանա «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոնի դասախոսական կազմին

8 minutes ago
1 min read

Ուրախ ենք տեղեկացնել, որ իտալացի ֆլեյտահար, պրոֆեսոր Լուիզա Սելլոն կմիանա դիրիժոր Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կողմից կազմակերպվող «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոնի 2027 թվականի դասախոսական կազմին։ Երաժիշտը նախորդ տարի ևս հանդես է եկել որպես ակադմիա-փառատոնի դասախոս՝ իր մասնագիտական փորձն ու գիտելիքները փոխանցելով պատանի երաժիշտներին։


Լուիզա Սելլոն միջազգային ճանաչում ունեցող կատարող է, որի արվեստը, ըստ New York Concert Review-ի, առանձնանում է «կրքի և անկեղծ քնքշության հիանալի համադրությամբ», փայլուն տեխնիկայով, արտահայտչականությամբ և հնչերանգային հարուստ հնարավորություններով։ Նա Flute Miyazawa Artist է և Իտալիայի մշակույթի ու երաժշտության դեսպան՝ Իտալիայի մշակույթի նախարարության աջակցությամբ։

Նրա միջազգային կատարողական գործունեությունը ներառում է համագործակցություններ այնպիսի հեղինակավոր երաժշտական հաստատությունների, դիրիժորների և արտիստների հետ, ինչպիսիք են Միլանի Teatro alla Scala-ն, Ռիկարդո Մութին, Vienna Symphony Orchestra-ն, Թաիլանդի սիմֆոնիկ նվագախումբը, Trevor Pinnock-ը, Philippe Entremont-ը և Bruno Canino-ն։ Նա ելույթներով հանդես է եկել նաև աշխարհի առաջատար համերգային հարթակներում, այդ թվում՝ Carnegie Hall-ում, Juilliard School-ում, Suntory Hall-ում և Mozarteum Salzburg-ում։


Կատարողական գործունեությանը զուգահեռ՝ Լուիզա Սելլոն ակտիվորեն զբաղվում է մանկավարժական աշխատանքով։ Նա դասավանդել է Միլանի և Տրիեստեի երաժշտական ակադեմիաներում, իսկ ներկայումս Ֆլեյտայի կատարողական արվեստի դոկտորական ծրագրի պրոֆեսոր է Բուլղարիայի New Bulgarian University-ում։ Որպես հրավիրված պրոֆեսոր՝ համագործակցում է նաև Վիեննայի, Մադրիդի, Պեկինի, Մելբուռնի, Նյու Յորքի, Կիոտոյի, Բանգկոկի և Բուենոս Այրեսի համալսարանների հետ։


Երաժիշտն ունի կատարողական արվեստների դոկտորի և լեզվաբանական ու գրական գիտությունների դոկտորի աստիճաններ։ Նրա ձայնագրությունները թողարկվել են Stradivarius, Dynamic և Naxos հեղինակավոր լեյբլների ներքո։ Լուիզա Սելլոն արժանացել է Իտալիայի Հանրապետության «Cavaliere al Merito» պատվավոր տիտղոսին։


Սպասում ենք Լուիզա Սելլոյի վերադարձին Երևան՝ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոնի շրջանակում, և նրա հանդիպումներին երիտասարդ երաժիշտների հետ։



Comments


external-file_edited.jpg

Զանգահարել

Էլ. հասցե

Հետևել մեր նորություններին

  • Facebook
  • YouTube
  • LinkedIn

- կրթաթոշակ - տաղանդներ - երաժշտություն - ապագա

© since 2019 by Music for Future Foundation

bottom of page