«ԷՍ ԷԼ ԵՍ ԵՄ»․ Էդուարդ Կարասեֆերյան

Գործիքս ինձ սովորեցրել է համբերատար լինել։
Երաժշտությունն ինձ համար արվեստ է, որի միջոցով կարող եմ արտահայտել իմ զգացմունքները։
Երբ մենակ եմ, սիրում եմ դիտել հետաքրքիր հոլովակներ։
Նվագելիս աշխատում եմ կենտրոնանալ։
Հավատում եմ, որ կդառնամ հայտնի մարդ։
Երբ բեմում եմ, շատ եմ հուզվում։
Երջանիկ եմ զգում, երբ ընկերներս հաջողությունների են հասնում։
Քչերը գիտեն, բայց ես նվագում եմ նաև դաշնամուր։
Հայ լինելն ինձ համար մեծ հպարտություն է։
Կյանքում կարևորը ազնիվ լինելն է։
Ոգեշնչվում եմ, երբ մասնակցում եմ վարպետության դասերի։
Հուզվում եմ, երբ բեմում եմ։
Երաժիշտ լինելը նշանակում է լինել կրթված։
Հասկացել եմ, որ յուրաքանչյուր գործ ունի իր դժվարությունները։
Ինձ ուժ է տալիս հարազատներիս աջակցությունը։
Հպարտանում եմ, երբ գովաբանում են ուսուցչուհուս։
Երեք բառով ես՝ ազնիվ, ընկերասեր և հետաքրքրասեր։
Ուրախանում եմ, երբ արձակուրդներն են սկսվում։
10 տարի հետո հուսով եմ, որ հայտնի կդառնամ։
Երևանում ամենաշատը սիրում եմ ընկերներիս հետ հեծանիվ քշել։
Երազում եմ, որ հարազատներս առողջ լինեն։
Իմ կարգախոսն է՝ «Մի՛ հանձնվիր, միշտ առաջ գնա՛»։




Comments