«ԷՍ ԷԼ ԵՍ ԵՄ»․ Ալլա Այվազյան

Գործիքն ինձ սովորեցրել է նկատել գեղեցիկը, ձգտել բարձունքների և տարբերել ֆալշը ինչպես երաժշտության, այնպես էլ մարդկանց մեջ։
Երաժշտությունն ինձ համար ամենաարդյունավետ դեղամիջոցն է, որը բուժում է ոչ միայն մարմինը, այլև հոգին։
Երբ մենակ եմ, կարոտում եմ ընկերներիս։
Նվագելիս ես կտրվում եմ իրականությունից։
Հավատում եմ, որ երաժշտությունը Աստծո ձեռքի գործ է։
Երբ բեմում եմ, հուզմունքից լարվում եմ, բայց նվագս օգնում է ինձ հանգստանալ։
Երջանիկ եմ զգում, երբ տանջալից աշխատանքս արդյունք է տալիս։
Քչերը գիտեն, բայց ես փոքր բաների մեջ էլ կարող եմ գեղեցկություն գտնել։
Հայ լինելը ինձ համար մեծ պարծանք է։
Կյանքում կարևորը հավատքն է։
Ոգևորվում եմ, երբ մտերիմներս իմ ուժերին հավատում են։
Հուզվում եմ, երբ տեսնում եմ տարեց մարդկանց, որոնց աչքերում կարծես մի ամբողջ կյանք է թաքնված։
Երաժիշտ լինելը նշանակում է աշխարհի մասին ուրիշ պատկերացում ունենալ։
Հասկացել եմ, որ ինքնավստահությունը մեծ դեր ունի յուրաքանչյուր ասպարեզում։
Ինձ ուժ է տալիս մայրս։
Հպարտանում եմ, երբ օրինակ եմ ծառայում եղբորս։
Երեք բառով ես՝ կատակասեր, անպարտելի, համառ։
Ուրախանում եմ, երբ ճամփորդում եմ։
10 տարի հետո ես կբացահայտեմ նոր մշակույթներ։
Երևանում ամենաշատը սիրում եմ երեկոյան զբոսնել լույսերով ողողված փողոցներով։
Երազում եմ հաղթահարել բեմի լարվածությունը։
Իմ կարգախոսն է՝ «Ամեն անհաջողություն՝ մի քայլ առաջ»։




Comments