Էդուարդ Գևորգյանը՝ Santa Cecilia հեղինակավոր միջազգային մրցույթի 3-րդ մրցանակակիր
- Jul 21
- 1 min read

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու, դաշնակահար Էդուարդ Գևորգյանը մասնակցել է Santa Cecilia միջազգային հեղինակավոր մրցույթին, որը կայացավ Պորտուգալիայի Պորտո քաղաքում, և արժանացել է պատվավոր երրորդ մրցանակի՝ դառնալով մրցույթի ամենահաջողակ մասնակիցներից մեկը։
Մրցույթը հանդիսանում է Միջազգային Երաժշտական Մրցույթների Համաշխարհային Ֆեդերացիայի (WFIMC) անդամ՝ փաստելով իր բարձր մասնագիտական մակարդակն ու միջազգային ճանաչումը։
Էդուարդի նվաճումը խոսում է նրա աշխատասիրության, մեծ ներուժի և հետևողական առաջընթացի մասին։ Էդուարդի վերջին մեծ հաջողություններից է նաև, որ նա ընդունվել է Ավստրիայի Զալցբուրգի Մոցարտեում համալսարանի դաշնամուրային բաժնի բակալավրիատ։
Էդուարդի հաջողության պատմությունը վկայությունն է այն ամենի, ինչին հավատում է «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը, այն է՝ նվիրվածությունը, կրթությունը և աջակցությունը կարող են իրականություն դարձնել ամենահամարձակ երազանքները։








Comments