Երևանի քաղաքապետարանը՝ «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Երազանքի գործընկեր»
- Jul 11
- 1 min read

Երբ խոսքը վերաբերում է երեխաներին, նրանց կրթությանը և ապագային, համագործակցությունն ու հոգատարությունը դառնում են իրական արժեքներ։
Երևանի քաղաքապետարանը, դառնալով «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Երազանքի գործընկեր», իր ներդրումով և աջակցությամբ ապացուցում է, որ Երևանի տաղանդավոր երեխաները միայնակ չեն իրենց ճանապարհին։
Քաղաքապետարանը կանգնած է հայ տաղանդավոր պատանի երաժիշտների կողքին՝ որպես վստահելի կառույց, որը գիտակցում է կրթության, մշակույթի և արվեստի դերը ոչ միայն անհատների, այլև ողջ քաղաքի ապագայի կերտման գործում։ Աջակցելով Հիմնադրամի կրթական ծրագրերին՝ քաղաքապետարանը հնարավորություն է տվել, որ տաղանդավոր պատանիները ոչ միայն ստանան որակյալ կրթություն, այլև դառնան վաղվա Հայաստանի մշակութային արժանի ներկայացուցիչներ և հասնեն իրական հաջողությունների։
Շնորհակալ ենք Երևանի քաղաքապետարանին՝ տաղանդավոր երեխաների վստահելի գործընկերը լինելու և նրանց զարգացման հնարավորություններ ընձեռելու համար։
Comments