top of page

Դաշնակահար Մարի Դանիելյանն ընդունվել է Գերմանիայի Hochschule für Musik und Tanz Köln հեղինակավոր ուսումնական հաստատություն

  • 2 hours ago
  • 1 min read

«Հայ Վիրտուոզներ» կրթական և զարգացման ծրագրի կրթաթոշակառու, դաշնակահար Մարի Դանիելյանն ընդունվել է Գերմանիայի հեղինակավոր Hochschule für Musik und Tanz Köln բարձրագույն երաժշտական հաստատության դաշնամուրի բաժին, որտեղ իր մասնագիտական կրթությունը կշարունակի անվանի պրոֆեսոր Andreas Frölich-ի դասարանում։


Մարիի այս հաջողությունը նրա տարիների նվիրված աշխատանքի, տաղանդի և երաժշտական զարգացման կարևոր արդյունքներից մեկն է։ Մենք ուրախ ենք տեսնել, թե ինչպես են մեր կրթաթոշակառուները շարունակում իրենց ճանապարհը՝ հասնելով միջազգային նոր հնարավորությունների։


Շնորհավորում ենք Մարիին այս կարևոր նոր մեկնարկի կապակցությամբ և վստահ ենք, որ առջևում նրան սպասվում են բազմաթիվ գեղեցիկ ձեռքբերումներ։


Comments


Զանգահարել

+37411232113

Էլ. հասցե

Հետևել մեր նորություններին

  • Facebook
  • YouTube
  • LinkedIn

- կրթաթոշակ - տաղանդներ - երաժշտություն - ապագա

© since 2019 by Music for Future Foundation

bottom of page