Ամերիաբանկը՝ «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Հաղթանակների գործընկեր»
- Jul 24
- 1 min read

Սիրով տեղեկացնում ենք, որ Ամերիաբանկը միացել է «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կարևոր առաքելությանը՝ դառնալով մեր «Հաղթանակների գործընկերը»։
Այս համագործակցությունը կարևոր քայլ է՝ ուղղված երիտասարդ երաժիշտների կրթությանն ու մասնագիտական կարողությունների զարգացմանը, ինչպես նաև դասական երաժշտության հանրայնացմանը։ Ամերիաբանկի աջակցությամբ հնարավոր կլինի հիմնադրամի կրթական ծրագրի շրջանակում սատարել տասնյակ տաղանդավոր պատանիների և ստեղծել հնարավորություններ, որոնք կարող են արմատապես փոխել նրանց մասնագիտական ուղին։
Շնորհակալ ենք վստահության և ներդրման համար՝ հավատալով, որ միասին կկերտենք լուսավոր ապագա, որտեղ հայկական մշակույթն ու դասական երաժշտությունը ծաղկում են մեր տաղանդավոր սերնդի շնորհիվ։








Comments