ԿՐԹԱԹՈՇԱԿԱՌՈՒ ԳՈՒՐ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ԱՌԱՋԻՆ ՄՐՑԱՆԱԿԻ

22 December 2021

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու, պատանի դաշնակահար Գուր Սարգսյանը ԱՊՀ երկրների 15-րդ Երիտասարդական Դելֆյան խաղերում արժանացել է առաջին մրցանակի:

Գուր Սարգսյանը դարձել է դափնեկիր 14-17 տարիքային խմբում:


Դելֆյան խաղերի նպատակն է երիտասարդ տաղանդների որոնումն ու խրախուսումը, միջազգային ասպարեզում մշակույթի մակարդակի բարձրացումը, համամարդկային արժեքների առաջխաղացումն ու տարածումը մշակույթի միջոցով, համաշխարհային մշակութային ժառանգության պահպանումը:


Նշենք, որ Գուր Սարգսյանը սովորում է Երևանի Ա. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցում:


Շնորհավորում ենք Գուր Սարգսյանին ՝ մաղթելով նրան նորանոր ձեռքբերումներ և նվաճումներ։