ԿՐԹԱԹՈՇԱԿԱՌՈՒ ԳՈՒՐ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ԱՌԱՋԻՆ ՄՐՑԱՆԱԿԻ

22 Դեկտեմբերի 2021

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու, պատանի դաշնակահար Գուր Սարգսյանը ԱՊՀ երկրների 15-րդ Երիտասարդական Դելֆյան խաղերում արժանացել է առաջին մրցանակի:

Գուր Սարգսյանը դարձել է դափնեկիր 14-17 տարիքային խմբում:


Դելֆյան խաղերի նպատակն է երիտասարդ տաղանդների որոնումն ու խրախուսումը, միջազգային ասպարեզում մշակույթի մակարդակի բարձրացումը, համամարդկային արժեքների առաջխաղացումն ու տարածումը մշակույթի միջոցով, համաշխարհային մշակութային ժառանգության պահպանումը:


Նշենք, որ Գուր Սարգսյանը սովորում է Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցում՝ Երևանի պատվավոր մանկավարժ, ուսուցիչ Հասմիկ Հակոբյանի դասարանում։


Շնորհավորում ենք Գուր Սարգսյանին ՝ մաղթելով նրան նորանոր ձեռքբերումներ և նվաճումներ։