top of page
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Վարպետության դաս հարվածային գործիքների (մարիմբա) երաժիշտ Գիլյերմո Մասիայի հետ
Հարվածային գործիքների (մարիմբա) երաժիշտ Գիլյերմո Մասիան անցկացրեց վարպետության դաս՝ մեծ սիրով փոխանցելով իր գիտելիքները, կատարողական տեխնիկան, փորձառությունն ու մասնագիտական նրբությունները մեր պատանի երաժիշտներին։ Նրա յուրաքանչյուր դիտարկում ու խորհուրդ դարձավ նոր ներշնչանք և կարևոր քայլ մեր պատանի երաժիշտների ստեղծագործական աճի ճանապարհին։
Nov 28, 2025


Պատանի երաժիշտները հյուրընկալվել էին Հիմնադրամի գործընկեր ՎՏԲ-Հայաստան Բանկում
«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի պատանիները հյուրընկալվել էին Հիմնադրամի գործընկեր ՎՏԲ-Հայաստան Բանկում: Շրջայցի ընթացքում նրանք ծանոթացան բանկի աշխատանքին, բացահայտեցին ֆինանսական աշխարհի կառուցվածքը և ֆինանսական գրագիտության կարևորությունը։ Գլխավոր տնօրեն – Տնօրինության նախագահ Արա Ավագյանը անձամբ պատասխանեց երեխաների հարցերին, շփվեց նրանց հետ և պատմեց բանկի աշխատանքի առանձնահատկությունների մասին։ Այցը դարձավ յուրահատուկ փորձառություն՝ լի նոր գիտելիքներով, տպավորո
Nov 24, 2025


Կլարնետահար Արշավիր Գասպարյանը՝ Ոսկե մեդալակիր
«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու, պատանի կլարնետահար Արշավիր Գասպարյանը մասնակցել է Grand Maestro միջազգային երաժշտական մրցույթին և արժանացել է «Ոսկե մեդալ» մրցանակի: Շնորհավորում ենք մեր տաղանդավոր Արշավիրին և մաղթում նոր ձեռքբերումներ: Նշենք, որ Արշավիրը սովորում է Երևանի Ստեփան Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցում, ուսուցիչ՝ Արմեն Սահակյան:
Nov 21, 2025
bottom of page




