Կլարնետահար Աշոտ Ամիրբեկյանը՝ 2-րդ կարգի մրցանակակիր
- 14 hours ago
- 1 min read

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Հայ Վիրտուոզներ» կրթական և զարգացման ծրագրի կրթաթոշակառու, պատանի կլարնետահար Աշոտ Ամիրբեկյանը մասնակցել է միջազգային հեղինակավոր «Rendez-vous à Paris» մրցույթին և «Instrumental genre (clarinet solo)» անվանակարգում դարձել է 2-րդ կարգի մրցանակակիր։
Նշենք, որ Աշոտ Ամիրբեկյանը սովորում է Վանաձորի Արվեստի Պետական Քոլեջում, ուսուցիչ՝ Էդուարդ Առաքելյան։
Շնորհավորում ենք մեր շնորհալի Աշոտին այս մրցանակի առթիվ՝ մաղթելով նոր ձեռքբերումներ։









Comments