Թավջութակահար Լյանա Ուլիխանյանը արժանացել է Քրոնբերգի ակադեմիայի Landgraf von Hessen-Preis հեղինակավոր մրցանակին

Մեծ ուրախությամբ կիսվում ենք, որ Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու, 15-ամյա թավջութակահար Լյանա Ուլիխանյանն արժանացել է Landgraf von Hessen-Preis հեղինակավոր մրցանակին՝ Գերմանիայի հեղինակավոր Քրոնբերգի ակադեմիայ (Kronberg Academy) թավջութակի վարպետության դասերի շրջանակում։
Այս տարվա վարպետության դասերին մասնակցել է 185 երիտասարդ երաժիշտ՝ շուրջ 35 երկրից, իսկ մրցանակի արժանացած հինգ թավջութակահարների շարքում Լյանան ամենաերիտասարդն էր։
€5,000 մրցանակը Լյանան կիսում է ամերիկացի թավջութակահար Մայլս Լևայնի հետ։ Մրցանակը շնորհվում է այն մասնակիցներին, ովքեր հատկապես տպավորում են ակադեմիայի պրոֆեսորադասախոսական կազմին իրենց տաղանդով և ստեղծագործական ներուժով։
Լյանան թավջութակ է նվագում 4 տարեկանից և արդեն ավելի քան 30 միջազգային մրցույթների մրցանակակիր է։ Նա հանդես է եկել Հայաստանի և Եվրոպայի հեղինակավոր բեմերում՝ համագործակցելով մի շարք առաջատար նվագախմբերի հետ։
Մեզ համար մեծ հպարտություն է տեսնել, թե ինչպես են մեր երիտասարդ երաժիշտները նվաճում միջազգային բեմերը և իրենց տաղանդով ներկայացնում Հայաստանը։
Շնորհավորում ենք, սիրելի՛ Լյանա։ Նոր բարձունքներ են առջևում։




Comments